Դասակարգում (օգտակար հանածոներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դասակարգում (այլ կիրառումներ)
Դասակարգում (օգտակար հանածոների հարստացման մեջ), մանր նյութերի բաժանումը խոշորության առանձին կարգերի՝ ըստ բաժանվող մասնիկների յուրահատուկ բնութագրերի (չափերի, ձևի ևն)։ Կախված այն միջավայրից, որտեղ կատարվում է մասնիկների բաժանումը, տարբերում են թաց (հիդրավլիկական) եղանակ, որի առավելությունը խոնավ նյութերին սուսպենզիաների նման հնարավորությունն է, և չոր (պնևմատիկ) եղանակ, որի դեպքում վերանում են դասակարգումը թանկացնող չորացման բարդ գործողությունները։ Լայն կիրառություն է գտնում մասնիկներին որոշակի էլեկտրական լիցքի հաղորդումով կատարվող դասակարգումը, որն օգտագործվում է փոքր քանակով թանկարժեք նյութերի նման համար։ Երբեմն նման միջոցով ստանում են վերջնական արտադրանքը, որի տեսակայնությունը որոշվում է նրա խոշորությամբ (օրինակ, կաոլինի, ասբեստի հարստացման, հղկանյութերի արտադրության ժամանակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 295)։ |