Դանուբի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանուբի աշտարակ
Տեսակդիտաշտարակ, revolving restaurant?, Հեռուստատեսային աշտարակ և մշակութային արժեք
Երկիր Ավստրիա[1]
ՏեղագրությունՎիեննա և Դոնաուշտադտ[1]
ՀասցեDonauturmstraße, 1210 Wien[1]
Բարձրություն252 մետր
Վերելակներ2
Հիմնադրված է1964
ՃարտարապետHannes Lintl? և Robert Krapfenbauer?
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Դանուբի աշտարակ (գերմ.՝ Donauturm), աշտարակ Վիեննայում։ Ավստրիայի ամենաբարձր կառույցն է, որն ունի 252 մետր բարձրություն[2] և մտնում է աշխարհի 75 ամենաբարձր կառույցների մեջ։ Աշտարակը բացվել է 1964 թվականին և գտնվում է Դոնաուշտադ շրջանում, Դանուբ գետի հյուսիսային ափին։ Քալնբեք և Լեոփոլդսբեք բլուրները տեսանելի են աշտարակի հետնամասից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանուբի աշտարակը կառուցվել է 1962֊1964 թվականների ընթացքում։ Աշտարակի նախագիծն արել է ավստրիացի ճարտարապետ Հաներս Լինթլը 1964 թվականի Վիեննական միջազգային այգեգործության ցուցադրման համար։ Կառուցման աշխատանքները սկսվել են 1962 թվականի հոկտեմբերի 12֊ից։ Մոտ տասնութ ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո Էբերհարդ Ֆյոդիսչի հսկողությամբ 1964 թվականի ապրիլի 16֊ին դաշնային նախագահ Ադոլֆ Շերֆի մասնակցությամբ պաշտոնապես տեղի ունեցավ աշտարակի բացումը։ Այդ ժամանակից ի վեր այն դարձել է Վիեննայի հայտնի դիտակետը և տուրիստական ատրակցիոնը։

Հարմարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր արագությամբ երկու վերելակները տեղափոխում են ուղևորներին աշտարակի դիտահարթակ, որը 150 մետր բարձրության վրա է։ Յուրաքանչյուր վերելակով կարող է տասնչորս ուղևոր բարձրանալ և հասնել դիտահարթակ ընդամենը 35 վայրկյանում։ Ուժեղ քամիների ժամանակ վերելակներն ավելի դանդաղ են բարձրանում, քանի որ հնարավոր է աշտարակի տատանում, և վերելակի մալուխի շարժումը կարող է շատ վտանգավոր լինել։ Ոտքով վեր կարող ես բարձրանալ մոտավորապես 779 քայլ անելով։ Աշտարակում կան բջջային հեռախոսների ցանցային ալիքներ, մասնավոր ռադիոկայաններ և այլ ռադիոհաղորդակցման ծառայություններ։ Չնայած իր նմանությանը հեռուստաաշտարակների` այն չի օգտագործվում հեռուստատեսային հեռարձակման համար։ Վիեննայի գլխավոր հեռուստատեսային հաղորդիչ տարածքը գտնվում է Քալենբեք բլրի վրա։

Ռադիոկայան Հաճախականություն Արդյունավետ ճառագայթվող հզորություն Ժամանակ
Ռադիո Արաբելա Վիեննա 92,9 ՄՀց 2,6653 կՎտ 14 դեկտեմբեր 2001
Օրանժ 94.0 94,0 ՄՀց 0,3981 կՎտ 17 օգոստոս 1998
Սուպերֆլայ 98,3 ՄՀց 0,3802 կՎտ 29 փետրվար 2008
Ռադիո Ստեֆանսդոմ 107,3 ՄՀց 1,9999 կՎտ 24 սեպտեմբեր 1998

Համայնապատկերներ



Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Technical facts about Donauturm». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանուբի աշտարակ» հոդվածին։