Jump to content

Դանիիլ Չալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիիլ Չալով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիիլ Նիկոլաևիչ Չալով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 17, 1994(1994-06-17)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2012-2014 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
2014 Ռուսաստան Դոմոդեդովո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2015 Ռուսաստան ՍԿԱ Էներգիա 21 (1)
2015-2016 Ռուսաստան Տոմ 7 (0)
2016-2017 Ռուսաստան Մորդովիա 19 (1)
2017-2018 Ռուսաստան Շիննիկ 4 (0)
2019-մ.հ. Բելառուս Վիտեբսկ 26 (0)
Ազգային հավաքական
2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դանիիլ Նիկոլաևիչ Չալով (ռուս.՝ Даниил Николаевич Чалов, հունիսի 17, 1994(1994-06-17)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ Հարձակվող Ֆեոդոր Չալովի մեծ եղբայրն է[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի սան է։ Տասնութ տարեկանում կատարել է նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում՝ հանդես գալով ՖԱԼ ակումբ «ՍԿԱ Էներգիայի» կազմում։ Դրանից հետո խաղացել է «Տոմ», «Մորդովիա» և «Շիննիկ» ֆուտբոլային ակումբներում։

2019 թվականի ձմռանը պայմանագիր է կնքել Բելառուսի բարձրագույն լիգայի «Վիտեբսկ» ակումբի հետ[3]։ Նորամուտը կատարել է ապրիլի 14-ին՝ երրորդ տուրի՝ Մինսկի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում (1:1), որտեղ մասնակցել է ամբողջ խաղին[4]։

2015 թվականի հունվարին Սանկտ Պետերբուրգում խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում Համագործակցության գավաթի խաղարկության շրջանակներում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]