Անուշավան Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադի Ղուկասյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
1999 - 2007 | ||||
Նախորդող | Ժիրայր Պողոսյան | |||
Հաջորդող | Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) | |||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | |||
Կրթություն՝ | Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | օգոստոսի 1, 1956 (68 տարեկան) | |||
Ծննդավայր | Բոլնիս-Խաչեն, Բոլնիսի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա և Արցախ |
Անուշավան Սուրենի Դանիելյան (օգոստոսի 1, 1956, Բոլնիս-Խաչեն, Բոլնիսի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ։ ԼՂՀ վարչապետ (1999-2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո կոմերիտական և կուսակցական աշխատանքի է անցել Մարնեուլի լեռնահարստացուցիչ կոմբինատում։ 1985 թ. ավարտել է Սիմֆերոպոլի պետական համալսարանը։ 1983-1987 թթ. աշխատանքի է անցել Ղրիմի ԼԿԵՄ մարզկոմում, պաշտոնավարել նախ իբրև հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչ։
1987-1990 թթ. աշխատել է որպես ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի նախարարության Սիմֆերոպոլի պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրենի տեղակալ։ 1990-1998 թթ. նրա գործունեությունը կապված է Ղրիմի Հանրապետության Գերագույն Խորհրդի հետ, ուր սկզբում վարել է միջպետական և ազգամիջյան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ապա՝ Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Գլխավորել է Գերագույն Խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը։
1989-1996 թթ. եղել է Ղրիմի հայկական ընկերության նախագահը։ Այժմ նա համարվում է այդ նույն ընկերության պատվավոր նախագահը։ 1994 թ. ընտրվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ։ 1998 թ. Ղրիմի տնտեսության վերականգնման «Կրիմսկի պրոեկտ» ծրագրի համահեղինակն է։ 1999 թ. Երևանի կաբելի գործարանի գլխավոր տնօրենն էր։
1999-2007 թթ. վարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնը։
Անուշավան Դանիելյանը հանդիսանում է Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության, ինչպես նաև՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների ակադեմիկոս[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ - Պաշտոնական կայք - Նախկին Վարչապետներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.