Դանիայի կենտրոնական բանկ
Դանիայի կենտրոնական բանկ |
---|
Դանիայի կենտրոնական բանկ (դան․՝ Danmarks Nationalbank), Դանիայի թագավորության կենտրոնական բանկ։ Հանդիսանում է եվրոպական համակարգի կենտրոնական բանկի անդամ, սակայն Եվրագոտու մեջ չի մտնում։ Բանկը թողարկում է երկրի ազգային արժույթը՝ դանիական կրոնը։ Դանիայի Ազգային բանկի նպատակը, որպես անկախ և հեղինակավոր կառույց, հանդիսանում է ազգային արժույթի կայունության պահպանումը։ Բանկի կառավարչական խորհուրդը պատասխանատու է դրամավարկային քաղաքականության համար։ Դանիայի Ազգային բանկն իր վրա է վերցնում Դանիայի պետական պարտքի կառավարման ամբողջ գործընթացը։ Ֆինանսների նախարարության և Ազգային բանկի միջև համաձայնեցված է ֆինանսական բնագավառում պատասխանատվության բաշխումը։
Բանկը հիմնադրվել է 1818 թվականի օգոոստոսի 1-ին՝ Ֆրեդերիկ VI թագավորի կողմից։ Մասնավոր բանկը 90 տարվա արժութային գործառնություններ իրականացնելու մենաշնորհ է ստացել, ինչը 1907 թվականից երկարաձգվել է մինչև 1938 թվականը։ 1914 թվականին Ազգային բանկը դարձավ միակը, որն իրականացրել է կառավարության գործողություններըն։ Ֆինանսական հաստատությունը Կառավարությունից ամբողջովին անկախացել է 1936 թվականին։
Բանկի շենքը նախագծվել է Առնե Յակոբսոնի կողմից՝ Հանս Դիսինգի և Օտտո Վետլինգի հետ համագործակցության արդյունքում։ Յակոբսենի մահից հետո նրա ընկերությունը ավարտել է բանկի կառուցումը՝ այն վերանվանելով «Dissing + Weitling»։ Կոպենհագենում գտնվող Դանիայի Ազգային բանկի շենքը կառուցվել է 1965—1970 թվականներին՝ ճարտարապետ Առնե Յակոբսոնի նախագծով։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի կառավարող մարմինը հանդիսանում է Կառավարիչների խորհուրդը (Repræsentantskabet), տնօրենների խորհուրդը (Bestyrelse), տնօրինությունը (Direktion)։
Տնօրինությունը կազմված է 3 անդամից։ Գլխավորը կառավարիչն է (direktør), որին նշանակում է թագավորը։ Մյուս երկուսը նշանակվում են տնօրենների խորհրդի կողմից։ Տնօրինությունը պատասխանատու է բանկի ամենօրյա աշխատանքների համար, պատասխանատվություն է կրում դրամավարկային քաղաքականության մշակման և ընթացիկ ճշգրտման համար[1]:.
Տնօրենների խորհուրդը կազմված է 7 անձից, նրանցից 2-ը նշանակվում են[էկոնոմիկայի նախարարի կողմից, մյուսներն ընտրվում են կառավարիչների խորհրդի կողմից իրենց կազմից։ Տնօրենների խորհրդի պարտականությունների մեջ է մտնում բանկի գործունեության կարևոր ասպեկտների մասին իրազեկումը, աուդիտի պլանավորման վերահսկումը, հիմնական ռիսկերի վերլուծությունը, եռամսյակային ստուգումների անցկացումը, տնօրենների խորհրդի առաջարկությունների մշակումը։ Տնօրենների խորհուրդը հավաքվում է 10 տարին մեկ անգամ[2].
Կառավարիչների խորհուրդը բաղկացած է 25 անդամից, 8-ն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ նրանց անդամներից, 2-ը նշանակվում է էկոնոմիկայի նախարարի կողմից, մնացած 15-ն ընտրվում են կառավարիչների խորհրդի կողմից՝ հաշվի առնելով թեկնածուների անհրաժեշտ գիտելիքների առկայությունը, ինչպես նաև աշխարհագրական և մասնագիտական ներկայացուցչության ապահովումը։ Կառավարիչների խորհուրդը վերահսկողություն է իրականացնում բանկի կողմից օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահպանման նկատմամբ, հաստատում է տարեկան հաշվետվությունները։ Կառավարիչների խորհուրդը սովորաբար հավաքվում է եռամսյակը մեկ անգամ[3]
Պատկերանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի պաշտոնական լոգոտիպը դեռևս XIX դարի սկզբից հանդիսանում է դանիական զինանշանի տարբերակը, որի վրա պատկերված են Շլեզվիգ-Հոլշտեյն նահանգները։ Այս երկու Նահանգները կորսվել են 1864 թվականի Դանիական պատերազմի արդյունքում, բանկը մնում է միակ պետական հաստատությունը, որը դեռևս օգտագործում է այդ Նահանգների պատկերով լոգոն։ XIX դարի վերջում բանկի կողմից թողարկված մետաղադրամներն ունեն դրամահատարանի ֆիրմային սրտաձև պատկեր։ Մինչ այդ, որպես ֆիրմային պատկեր, օգտագործվել է թագավորական թագը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Direktion Արխիվացված 2018-11-10 Wayback Machine, Դանիայի ազգային բանկ
- ↑ Bestyrelse Արխիվացված 2018-11-03 Wayback Machine, Դանիայի Ազգային բանկ
- ↑ Repræsentantskab Արխիվացված 2016-04-06 Wayback Machine, Դանիայի Ազգային բանկ