Դադուհե կամ Դադու գետ[1] (չինարեն՝ 大渡河, բառացի` «Մեծ խաչմերուկ»), գետ Չինաստանում, Սիչուան նահանգի Մինջյան գետի վտակ, որի երկարությունը 1155 կմ է և որի ազանը կազմում է 92.000 քառակուսի կիլոմետր[2]։ Այն անցնում է Սիչուանի արևմուտքով, որտեղ թափվում է Մինջյան, որն էլ իր հերթին Յանցզի գետի վտակն է։ Դադուհե գետի վրա է գտնվում չինական ճարտարապետության հայտնի հուշարձան հանդիսացող Լյուդինգ կամուրջը։
Գետը հիմնականում ավերվել է 1786 թվականի հունիսի 1-ին Քանգդինգի հարավում երկրաշարժի ժամանակ և 1786 թվականի հունիսի 10-ին, տեղի ունեցած սողանքի հետևանքով[3]։ Գետի փլուզման պատճառով 50 միլիոն խորանարդ ջուր լցվեց փողոցները, որի հետևանքով ավերվեց 1400 կմ2 տարածք և մահացավ շուրջ 100 հազար մարդ[4]։
Որոշ ժամանակ անց (գետի վերանորոգումից հետո) սկսվեց կառուցվել Շուանգջիանգկոու հիդրոէլեկտրակայանը (大 岗 山 水电站), որը շահագործման է հանձնվել 2014 թվականին մոտ 2600 մեգավատտ հզորությամբ[5]։