Գևորգ Մարտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Մարտիկյան
Ծնվել էհուլիսի 14, 1954(1954-07-14)[1] (69 տարեկան)
ԾննդավայրԼաթակիա, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ

Գևորգ Մարտիկյան (արաբ․՝ كيفورك مارديكيان,  հուլիսի 14, 1954(1954-07-14)[1], Լաթակիա, Սիրիա), սիրիահայ ֆուտբոլիստ, ով հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Աչքի է ընկել Դամասկոսի «Ալ-Ջեյշ» ակումբում և Սիրիայի ազգային հավաքականի կազմում իր ելույթներով։ Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո անցել է մարզչական աշխատանքի.

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային մակարդակում Գևորգ Մարտիկյանը հանդես է եկել Լաթաքիայի «Հութին» և Դամասկոսի «Ալ-Ջեյշ» թիմերում։ Եղել է ոչ միայն հիմնական կազմի խաղացողներից, այլ նաև լավագույն ռմբարկուներից մեկը. 1978 թվականին հռչակվել է Սիրիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Նա համարվում է Սիրիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը[2]։

Ելույթներ ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Գևորգ Մարտիկյանն իր նորամուտը նշեց Սիրիայի ազգային հավաքականի կազմում։ 1980 թվականին ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Մոսկվայի Օլիմպիական խաղերում[3], որտեղ Սիրիայի հավաքականին չի հաջողվել դուրս գալ խմբից։ Նույն թվականին Մարտիկյանը ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Ասիայի գավաթի խաղարկությունում, 1984 թվականին երկրորդ անգամ ազգային հավաքականի կազմում խաղացել է Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հատվածում։ Նա մասնակցել է նաև աշխարհի 1982 թվականի առաջնության որակավորման փուլի մրցաշարին։ Հավաքականում ելույթներն ավարտել է 1985 թվականին։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Գևորգ Մարտիկյանն անցել է ֆուտբոլային մարզիչ։ 1997 թվականին նա գլխավորնել է Սիրիայի ազգային հավաքականը։ Հետագայում գլխավորել է Սիրիայի մինչև 20 տարեկանների հավաքականը և նրան հասցրել 2005 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլ[4]։ Այնուհետև Մարտիկյանը նշանակվել է Սիրիայի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մարտիկյանի որդին՝ Մարտիկ Մարտիկյանը, նույնպես ֆուտբոլիստ է և հանդես է եկել Սիրիայի ազգային հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Nehru Cup 2012 Match 1 Preview: India vs Syria - Can the Blue Tigers begin a new era with a win?». Goal.com. Արխիվացված է օրիգինալից 1 листопада 2012-ին. Վերցված է 24 січня 2013-ին. (անգլ.)
  3. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  4. «FIFA». Արխիվացված է օրիգինալից 1 лютого 2014-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]