Գևորգ Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Գեղամի Զոհրաբյան
Ծնվել է1913
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1936)
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Գևորգ Գեղամի Զոհրաբյան (1913 - ), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը մահացել է 1920 թվականին, մայրը աշխատել է Երևանի պահածոների գործարանում։ Գևորգը 1928 թվականին աշխատել է «Ժողտան» (ներկայիս օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն) շենքի շինարարությունում։ 1931 թվականին գործուղվել է Երևանի բժշկական ինստիտուտ։ Ուսմանը զուգահեռ աշխատել է, բարձր կուրսերում սովորելիս բուժակ է եղել յայլաղներում ու պիոներական ճամբարներում։ 1936 թվականին ավարտել է ինստիտուտը, նշանակվել Հրազդանի բուժարանի վարիչ։ մեկ տարի հետո առողջապահության ժողկոմատի հրավերով տեղափոխվել է Երևան և նշանակվել 2-րդ հիվանդանոցում օրդինատոր։

1938-1941 թվականներին եղել է շրջանային զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի անդամ, 1941-1943 թվականներին՝ Երևան քաղաքի, 1943-1947 թվականներին՝ Անդրկովկասյան զինվորական օկրուգին կից բժշկական էքսպերտ հանձնաժողովի անդամ քիթ-կոկորդ-ականջ մասնագիտության գծով։ 1943-1946 թվականներին Երևանի վերականգնողական վիրաբուժության հոսպիտալում եղել է քիթ-կոկորդ-ականջի բժիշկ։

1946 թվականին Մինվոդիում մասնագիտական վերապատրաստման դասընթացներն ավարտելուց հետո 1948 թվականին Հայաստանում կազմակերպել է երկու ինհալատորիա. մեկը՝ Երևանի 1-ին պոլիկլինիկայում, մյուսը՝ Արզնիի առողջարամում։ 1958 թվականից աշխատել է երևանի 2-րդ կլինիկական հիվանդանոցում որպես բաժանմունքի վարիչ։ Չորս տասնամյակ (1938-1977) դասախոսել է Երևանի բժշկական ուսումնարանում իր մասնագիտական առարկան։

15 գիտական աշխատությունների հեղինակ է։

Պարգևատրվել է կառավարական ութ մեդալներով, ստացել բազմաթիվ շնորհակալագրեր ու պատվոգրեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 82-84։