Գևորգ Գյուլյուզյան
Ծնվել է | 1840 |
---|---|
Ծննդավայր | Մարաշ |
Մահացել է | 1885 |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Մարաշի թաղապետական բժիշկ |
Գևորգ Էֆենդի Գյուլյուզյան (Կյուլյուզյան, 1840, Մարաշ - 1885), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Գյուլյուզյանը ծնվել է 1840-ական թվականներին, Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում։ Դավանանքով եղել է ավետարանական (բողոքական)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Գործնական (ոչ ակադեմիական) բժշկական կրթություն է ստացել։ Եղել է Մարաշի թաղապետական բժիշկը։ Եղել է «արժանավոր» և «փորձառու» բժիշկ։
1890 թվականին հնդախտով (խոլերա) վարակված և անհույս հիվանդ Սմբատ Բյուրատի (գրող և հրապարակախոս, 1862-1915) և ուրիշ շատերի կյանքը փրկել է «Համլին միքսչըր» դեղով։ 1890 թվականին քաղաքական պատճառներով ինքն ու իր հղի կինը բանտարկվել են Մարաշի բանտում, որտեղ օգնել է իր կնոջը ծննդաբերելու։ Եղել է ազնիվ, բարի, անձնվեր, իր գործը լավ իմացող անձնավորություն։
Ժողովուրդը նրան կոչել է «հիվանդների հայրիկ»։ 1895 թվականին սպանվել է Մարաշի հայկական ջարդի ժամանակ «անօրեն և անխիղճ» թուրք Հայտար աղայի կողմից, որը մի առիթով հայերի շրջանակում այդ մասին մանրամասնորեն պատմել է «յոխորտանօք եւ պարծենալով»։ Եղել է մոտավորապես 50 տարեկան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիւրատ Սմբատ, Բանտէ բանտ, Կ. Պօլիս, 1910
- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934
- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988
- Մարաշի Տէր Ղեւոնդ քահանայի յուշերը, Ե., 2013 թ., 464+16 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։