Գևորգ Ադիբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Ադիբեկյան
Ծնվել է1838
Մահացել է1865
ԿրթությունՆերսիսյան դպրոց

Գևորգ Ադիբեկյան (1838 - 1865), հայ կրթական գործիչ։

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1860-ականների սկզբին մի քանի ընկերների օժանդակությամբ բացել է դպրոց, ուր աշակերտության ուժերով կազմակերպել է թատերական ներկայացումներ։ Պերճ Պռոշյանի հետ եղել է արևելահայ թատրոնի սկզբնավորողներից մեկը։ Մահացել է 1865 թվականին 27 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 12։