Jump to content

Գևորգյան մարտարվեստի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգյան մարտարվեստի դպրոց
Հիմնադրված2010 թ. ապրիլի 18
ՀիմնադիրներԳևորգ Գևորգյան
ՏեղագրությունՀայաստան, ք. Երևան, Մոսկովյան 5
գործունեության որլորտՄարտարվեստի ուսուցանում, Մարմնակրթություն, Ռազմահայրենասիրական դաստիարակություն
ԿարգախոսԿանխի՛ր ագրեսիան, վերահսկի՛ր իրավիճակը

Գևորգյան մարտարվեստի դպրոց` հայրենասիրական-երիտասարդական կենտրոն։ Կենտրոնի շրջանակներում գործում են հայկական մարտաոճի ուսուցման դպրոցը, նույնանուն հասարակական կազմակերպությունը (ԳՄԴ ՀԿ) և «Ազատամարտի մասնակիցների միավորում» (ԱՄՄ) կրթական կառույցը։

Գևորգյան մարտարվեստի դպրոցը 2010 թվականին հիմնադրել է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։

Նույնանուն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, պետական գրանցում ստացել՝ 2012 թվականի հունվարի 19-ին։

Հետագայում հիմնադիրն իր շուրջն է համախմբել նաև իր մարտական ընկերներին՝ կենտրոնին կից ստեղծելով «Ազատամարտի մասնակիցների միավորում» կրթական կառույցը, որն իր աշխատանքները սկսել է իրականացնել 2012 թվականին, իսկ համակարգված և հստակ ծրագրով գործում է 2014 թվականի ապրիլից։ ԱՄՄ կառույցի նպատակը՝ կրթական գործունեություն ծավալելով, փորձի և գիտելիքի համակարգված փոխանցումն է երիտասարդ սերնդին[1]։ ԱՄՄ կառույցի շրջանակում դասավանդում են պատերազմի բովով անցած և այսօր էլ ռազմագիտության ոլորտը ներկայացնող մասնագետներ։

Յուրաքանչյուր տարի կենտրոնում ուսանում են բազմաթիվ մարդիկ, որոնց թվում նաև օտարերկրացիներ։

Կենտրոնի գործունեությունն ու հիմնադրի անցած ուղին ներկայացված է տարիներ առաջ նկարահանված «Գաղափարի ուժը» փաստագրական ֆիլմում։

Կենտրոնի նպատակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնի գլխավոր առաքելությունն ու նպատակն է ազգային, մտավոր և մարմնակրթական դաստիարակության միջոցով խորին հարգանք սերմանել երկրի, պետականության, բանակի, ազգային արժեքների նկատմամբ։

Կենտրոնն իր առաջ խնդիր է դրել.

  • Խթանել մարմնակրթությունը հայկական մարտարվեստի միջոցով,
  • Նպաստել երիտասարդության շրջանում մտքի, հոգու և ֆիզիկական ամրության եռամիասնության գաղափարի տարածմանը,
  • Կազմակերպել պարբերաբար հավաք-քննարկումներ, որոնք կամրապնդեն սերունդների միջև կապը,
  • Նպաստել ազգային մտածողությամբ անհատի ձևավորմանը՝ վերջինիս դիտարկելով որպես զարգացած հասարակության կարևորագույն բաղադրիչ,
  • Գործունեությամբ նպաստել «բանակն ու պետությունը որպես բացարձակ ազգային արժեք» գաղափարի տարածմանն ու ամրապնդմանը։

Կենտրոնի կրթական ծրագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի սաները միաժամանակ ուսումնասիրում, սերտում են՝

  • Հայկական մարտարվեստ
  • Ռազմագիտություն
  • Կրակային պատրաստվածություն՝ տեսական և գործնական
  • Քարտեզագրություն
  • Հայ մշակույթ
  • Հայոց կրոն
  • Ազգային գաղափարախոսություն։

Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են համաժողովներ, բաց դաս-քննարկումներ, ինչպես նաև «Ճանաչենք նրանց» խորագրով երիտասարդների և արցախյան պայքարի մարտիկների հանդիպումների շարք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գևորգյան մարտարվեստի դպրոցի պաշտոնական տեսաալիք