Jump to content

Գևորգյան ժայռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգյան ժայռ
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքBalaklava Raion?
Մակերես3,5 կմ²
Ջրլիցի ափինՍև ծով
Քարտեզ
Քարտեզ

Գևորգյան ժայռ[1][2] (Սուրբ Հայտնության ժայռ[1] ուկր. Ске́ля свято́го Явле́ння)-վերջրյա ժայռ փոքրիկ կղզու տեսքով։ Գտնվում է Ֆիոլենտ հրվարդանի վերջամասից 1,5 կմ դեպի արևելք և Հասպիսի լողափից 140 մ հեռու` Սևաստոպոլի Բալակլավսկի շրջանում։ Անվանումն ստացել է այն բանից հետո, երբ ըստ ավանդության, 891 թվականին այստեղ խորտակվող հույն ձկնորսներին հայտնվեց Սուրբ Գևորգ Զորավարը։ Ժայռի վրա գտել էին նրա սրբապատկերը, և հենց նույն թվականին ափին հիմնադրվեց Սուրբ Գևորգի վանքը։

1891 թվականին ժայռի վրա տեղղադրվեց սպիտակ մարմարից խաչ։ 20-ական թվականներին խաչը հանեցին։ 1991 թվականի սեպտեմբերի 14-ին Սուրբ Նիկոլ եկեղեցում (Սևաստոպոլի Եղբայրական գերեզմանոցում) օծվեց նոր մետաղյա խաչ` 1400 կգ ծանրությամբ։ Այն տեղադրվեց սուրբ Հայտնության ժայռի վրա Ռուսաստանի ՌԾՆ Սևծովյան նավատորմի աջակցությամբ[3]։ 2018 թվականի նոյեմբերին փոթորիկների ժամանակ մետաղյա խաչն ընկել էր։ 2019 թվականի հուլիսին տեղադրվեց նոր, մարմարե խաչ (հիմնակմախքը մետաղից է) գրանիտե հիմքով։ Նոր խաչի օծման արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 24-ին։ Խաչի բարձրությունը ութ մետր է։ Տեղադրման ժամանակ ժայռի մեջ արվել է երկու մետրանոց խորացում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Из|Топоминического словаря Севастополя|ссылка=http://sevastopol_toponyms.academic.ru/224/ГЕОРГИЕВСКАЯ,_скала%7Cзаглавие=Георгиевская, скала
  2. Карта|L-36-XXXIV
  3. «Мыс Фиолент - как добраться, что посмотреть, история, фото». www.planetadorog.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Крым: православные святыни. Составитель Е. М. Литвинова. Симферополь: РуБин, 2003. С 241—242. ISBN 966-96158-1-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]