Գրիդ համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիդ Համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

“Գրիդ” /անգլերեն grid – ցանց բառից/ համակարգը համատեղում է համակարգչային ռեսուրսներ՝ տարբեր ցանցային տիրույթներում հասնելու հիմնական նպատակի։ “Գրիդ” համակարգում տարբեր համակարգիչներ կարող են աշխատել միևնույն խնդրի վրա, հետևաբար այդ համակարգիչները գործում են որպես սուպերհամակարգիչ։ Սովորաբար, “Գրիդ” համակարգն աշխատում է տարբեր խնդիրների շրջանակներում, բայց այն նա7 կարող է աշխատել կոնկրետ ծրագրի համար։ Այն նախագծված է լուծելու մեծ խնդիրներ, որոնք չափազանց մեծ են սովորական համակարգիչների համար՝ միաժամանակ ապահովելով ճկունություն՝ լուծելու բազմաթիվ փոքր խնդիրներ միաժամանակ։ “Գրիդ” համակարգը ներկայացնում է բազմաթիվ օգտագործողների (multi-users) ենթակառուցվածք, որը կարող է բավարարել խոշոր տեղեկատվության վերամշակման անընդհատ պահանջարկը։ “Գրիդ” համակարգը առավել հաճախ օգտագործվում է գիտական կամ տեխնիկական խնդիրների համար, որոնք պահանջում են մեծ թվով համակարգչային ռեսուրսներ կամ շատ մեծ քանակությամբ տվյալներ։”Գրիդ” համակարգի ամենահայտնի օրինակներից մեկն է Եվրոպական “Գրիդ” ենթակառուցվածքները ( EGI ), որի ռեսուրսների կենտրոնները տարածվում են ավելի քան երեսուն եվրոպական երկրներում, և որն այժմ աջակցում է ավելի քան 22,000 հետազոտողների։

Գրիդ համակարգի առավելությունները

  • տարբեր ռեսուրսների առավել արդյունավետ շահագործումը։

Դա նշանակում է օգտագործել տարբեր ցանցերի ռեսուրսները (համակարգիչները) բարձր արդյունավետությամբ՝ չթողնելով դատարկ կամ կիսով չափ զբաղված ռեսուրս։ Այստեղ կան առնվազն երկու նախադրյալներ այս պայմանը բավարարելու համար. 1. խնդիրը պետք է հնարավորություն ունենա կատարվել հեռակա կարգով 2. համակարգիչը պետք է համապատասխանի տվյալ խնդրի hardware, software և ռեսուրսների պահանջներին։

  • Զուգահեռ CPU կարողությունները.

Լայնածավալ զուգահեռ պրոցեսների կարողությունների ներուժը բարձրացնելը մեկն է այն առավել տարածված տեսլականն ու գրավիչ հատկանիշը “Գրիդ” համակարգին։ Բացի զուտ գիտական կարիքներից, այսպիսի համակարգչային հզորությունը առաջ է բերում նոր զարգացում տարբեր ոլորտներում՝ ինչպիսիք են պիո-բժշկությունը, ֆինանսական մոդելավորումը, նավթի հետախուզությունը, և այլն։

  • Վիրտուալ ռեսուրսների և վիրտուալ կազմակերպությունների համագործակցություն։

Գրիդ համակարգն առաջարկում է կարևոր չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս շատ տարասեռ համակարգերի աշխատել միասին՝ ձևավորելով մի մեծ վիրտուալ հաշվողական համակարգ։ “Գրիդ” համակարգի օգտագործողները կարող են դինամիկ ընդգրկվել մի շարք վիրտուալ կազմակերպությունների մեջ, յուրաքանչյուրը տարբեր քաղաքականությամբ և պահանջներով, և այդ վիրտուալ կազմակերպությունները կարող են կիսվել իրենց ռեսուրսները մեկ հավաքական մարմին.

  • Հուսալիություն

Գրիդ համակարգի բոլոր հանգույցները օգտագործում են բարձր հուսալիության մեքենաներ և ծրագրեր, որոնք ապահովում են օգտագործողի աշխատանքի բարձր արդյունավետությունը և հուսալիությունը։

  • Կառավարում

Գրիդ համակարգը ստեղծել է նոր հնարավորություններ, որպեսզի ավելի լավ և հեշտ կառավարել մեծ քանակով համակարգիչներ, ինչպես նաև կրճատել տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումների ծախսերը։

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[*http://www.gridcomputing.com/]Grid(չաշխատող հղում) Computing Info Centre