Գրիգորիս (բժիշկ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգորիս (այլ կիրառումներ)
Ծննդավայր | Չանղըրը |
---|---|
Մահվան վայր | Աբու Հարարի անապատ |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գրիգորիս (Չանղըրը - Աբու Հարարի անապատ), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգորիսը ծնվել է Չանղըրըում։ Աշխատել է կոնիացի բժիշկ Տատիի դեղատանը և բժիշկ Ժամկոչյանի մոտ։ Ձերբակալվել է Չանղըրըում և աքսորվել Դեյր-էլ-Զոր։ Հասել է մինչև Աբու Հարարի անապատը, որտեղ էլ սպանվել է։
1916 թվականին Աբու Հարարի անապատում սև ռետինկոթե ֆրակը և սպիտակ օսլայած վերնաշապիկը հագին, ընկած է եղել մեջքի վրա, գանգը ճակատի կողմից բացված և ուղեղը դուրս եկած։ Կողքին ընկած է եղել սև տետրակը, որը գտնել են անապատում հանգրվանած հայ մանչուկները։ Տետրակում գրի է առել իր հետ կատարվածը, որի վերջին տողերն են. «…Գիշերային լուսնի լոյսով, ետ դէպի Հալէպ զարտուղի ճանապարհով հետիոտն քալելով ինքզինքս մեծ սպանդէն ազատել որոշած եմ»։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերոբեան Յակոբ Ա., Եղեռնի յուշերս, Պէյրութ, 2005։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։