Jump to content

Գրեթչեն Մոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեթչեն Մոլ
անգլ.՝ Gretchen Mol
Գրեթչեն Մոլը 2009 թվականի հունիսին
Ծնվել էնոյեմբերի 8, 1972(1972-11-08)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրDeep River
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[3], Valley Regional High School? և American Musical and Dramatic Academy?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1996 — մինչ այսօր
Ամուսին(ներ)Քիփ Ուիլյամս
Պարգևներ և մրցանակներ

Գրեթչեն Մոլ (անգլ.՝ Gretchen Mol, նոյեմբերի 8, 1972(1972-11-08)[1][2], Deep River, Միդլսեքս շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։

Գրեթչեն Մոլը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Դիփ Ռիվեր քաղաքում։ Նա մեծացել է ազատ ստեղծագործական պայմաններում։ Մայրը տաղանդավոր նկարչուհի էր, իսկ հայրը դասավանդում էր դպրոցում։ Դպրոցական տարիներին ակտիվ մասնակցում էր տարբեր թատերական ներկայացումների և մյուզիքլների։ Դպրոցն ավարտելուց հետո ընդուվեց Ամերիկայի երաժշտական-դրամատիկական ակադեմիա։ Դերասանուհին նաև ավարտել է Ուիլյամս Էսպերի դերասանական ստուդիան։ Կրթություն ստանալուց հետո դերասանուհին ստիպված էր ցածր աշխատավարձով աշխատել «Angelika Film» կենտրոնում։ Հետո դերասանուհին նկարահանվեց մի քանի հաջող գովազդային հոլովակներում։ Գրեթչենը շատերին տպավորեց իր լավատեսությամբ։ Շնորհիվ իր համարձակ տեսակետների ստացավ շատ հետաքրքիր և բարձր վարձատրվող աշխատանքներ[5]։

Կարիերան կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթչեն Մոլն առաջին դերը խաղացել է 1996 թվականին «Աղջիկ № 6» և «Հուղարկավորություն» ֆիլմերում։ 1990-ական թվականներին նրան կարելի էր տեսնել «Հեռացնել Քարթերին», «Ներգրավում», «Ընդմիշտ իմը», «Քաղցր և տգեղ», «Օրորոցը կճոճվի», «Տասներեքերորդ հարկ», «Հայտնիություն», «Նոր վարդ» հյուրանոց» ֆիլմերում։

2002 թվականին դերասանուհին նկարահավել է« Հրաշալի Էմբերսոններ» հեռուստասերիալներում։ 2003 թվականին Գրեթչեն մոլը դարձավ Բրոդվեյի վառ դերասաններից մեկը։ Տարիների ընթացքում «Չիկագո» մյուզիքլում նա խաղացել է Ռոքսի Հարթի դերը։

«Չիկագո» մյուզիքլին հաջորդեց «Անխոհեմ Բեթի Փեյջը» ֆիմի նկարահանումը։ Դերասանուհու վերջին աշխատանքները եղան «Տասը», «Գնացք դեպի Յումա», «Կյանքը որպես աղետ» Ֆիլմերը։

Այսօր Գրեթչեն Մոլը հաճախ է երևում հեռուստատեսությամբ։ 2008 թվականի հոկտեմբերին ABC հեռուստաալիքով հեռարձակվեց իր սեփական շոուն։ Նա նաև խաղաց «Կյանքը Մարսի վրա» հեռուստասերիալում Էնի Նորիսի դերը։ Ֆիլմը հեռարձակվեց ԱՄՆ-ում 2008 թվականի հոկտեմբերի 9-ին և բաղկացած էր 17 դրվագից, որն ավարտվեց 2009 թվականի ապրիլի 1-ին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունիսին Գրեթչենն ամուսնացավ ռեժիսոր Կիպ Ուիլյամսի (անգլ.՝ Kip Williams) հետ։ 2007 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Պտոլիմի Ջոն Ուիլյամսը (անգլ.՝ Kip Williams): 2001 թվականի փետրվարի 17-ին ծնվեց նրանց դուստրը՝ Ուինթեր Մորգան Ուիլյամսը (անգլ.՝ Winter Morgan Williams)[6]։

Հումանիտար աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի դերասանական գործունեությունից Գրեթչեն Մոլը հանդիսանում է «PMD» հիմնադրամի անդամ։ Այս կազմակերպությունը զբաղվում է Պելիցեուս-Մերցբախե հիվանդություն ունեցող երեխաների հետազոտությամբ և բուժմամբ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԴերПримечания
1996Աղջիկ № 6Աղջիկ № 12
Մահացած մարդու քայլը (TV mini-series)Մեգի
ՀուղարկավորությունՀելեն
Հանգիստ Արևմուտքում (TV)Էմիլի
1997Դոննի Բրասկոաղջիկ Սոնի
ԻնքնասպանությունՄերի Գրինուեյ
Մետրոյի պատմություններ. Հեքիաթներ մետրոյից (TV)Կինը «Սերը գնացքի վրա» հատված)
ԴելինՄերի
1998Չափազանց հոգնած մահանալու համարԿապրի (uncredited)
ՀայտնիությունՎիկի
ՇրջանավարտներՋո
Ես Էլվիսն եմ, դու՝ ՄերլինըԲեատրիս Գրուման
«Նոր վարդ» հյուրանոցՀիրոսի կինը
Ուրիշ սենյակի երաժշտությունըԱննա Սուան
ԳունաթափումԳվեն
1999Տասներեքերորդ հարկՋեյն Ֆալեր / Նատաշա Մոլինարո
Օրորոցը կընկնիՄերիոն Դեվիս
Քաղցր և տգեղԷլլի
Հավերժ իմըԷլլա Բրիս
Պարզապես նայեքՀեդի
2000Պիկնիկ (TV)Մաջ Օուենս
ՆերգրավումԼիզ
Հեռացնել ՔարթերինՕդրի (uncredited)
2002Հրաշալի Էմբերսոններ (TV)Լյուսի Մորգան
Աղջիկների ակումբ (TV series)Լին Քամդեն
Թարմացում (TV short)Ջանել
2003Մի կերպպ ներդրեքՄերի
Իրերի տեսքըՋենի
2006Անխոհեմ Բեթի ՓեյջԲեթի Փեյջ
Պուչինին սկսնակների համարԳրեյս
2007Տասը Գլորիա
Լույսի հովիտԷլեանոր
Կյանքը որպես աղետԼին
Գնացք դեպի ՅումաԷլիս Էվանս
2008Հիշողության պահապանի դուստրը (TV)Նորա Հենրի
2008 Կյանքը Մարսի վրա (TV) Էնի Նորիս
2009Ամերիկյան զբաղմունքՔաթերին Քոսվել
ՍեփականությունԷլաին Գրասո
2010–14Ստորգետնյա կայսրությունՋիլլիան
2014ԵրեխաԲետանի
2014Մոցարտը ջունգլիներումՆինա
2016Մանչեսթրը ծովինԷլիս Չենդլեր
2016ՀնարավորությունԺակլին Բլեքսթոուն
2018Թռչել գիշերվա մեջբժիշկ Ագաթա Մետիսոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  3. https://web.archive.org/web/20170921095324/http://esperstudio.com/alumni-of-esper-studio/
  4. https://web.archive.org/web/20200526144324/http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. «SNAC».
  6. «Internet Broadway Database».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեթչեն Մոլ» հոդվածին։