Գուրի Եթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գուրի Եթեր
Գուրի Եթեր.jpg
Ծննդյան անունԳուրի Ավետիսյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1951(1951-12-25)
ԾննդավայրՇրոմա, Օզուրգեթի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան
Վախճանվել էհունվարի 2, 2015(2015-01-02) (63 տարեկան)
Վախճանի վայրՏուրցխ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան

Գուրի Եթեր (իսկական անունը՝ Գուրի Դանիելի Ավետիսյան, դեկտեմբերի 25, 1951(1951-12-25), Շրոմա, Օզուրգեթի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան - հունվարի 2, 2015(2015-01-02), Տուրցխ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ բանաստեղծ, գրող, Հայ գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 25-ին Վրացական ԽՍՀ Մախարաձեի շրջանի Շերոմ գյուղում, սակայն արմատներով բնիկ տուրցխեցի է՝ լեզգիների հերթական ներխուժման ժամանակ տեղափոխվել են Արդահան, այնուհետև կրկին վերադարձել Տուրցխ։ 1947 թվականին Ավետիսյանների մի մասը տեղափոխվել է Մախարաձեի շրջան՝ Շերոմ գյուղ, այդ թվում և բանաստեղծի ծնողները։ Գուրին այնտեղ է ծնվել, սակայն 5 տարեկանում կրկին վերադարձել են Տուրցխ։ Ողջ կյանքն ապրում էր Ախալքալաքի Տուրցխ գյուղում[1]։

Փոքր տարիքում կարմրուկից սկսվել է Գուրիի հիվանդությունը, երեք տարի անընդմեջ ջերմություն է ունեցել, նյարդային համակարգը խախտվել է, և կյանքի զգալի մասը նա դժվարությամբ էր քայլում ու շարժում վերջույթները[1]։

Բարձրագույն կրթություն չի ստացել, բայց ազատ ունկնդրի կարգավիճակով մասնակցել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասընթացներին[1]։

Ստեղծագործել սկսել է վաղ տարիքում։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Յոթ անունը», տպագրել է 1983-1984 թվականներին։ 1986 թվականին լույս է տեսել «Վեց անուն»-ը, 1982 թվականին՝ «Հեթանոս աշխարհ»-ը։ Դրանից հետո գրքեր է խմբագրել։ Հայ գրողների միության անդամ էր[1]։

Գուրի Եթերը բազմաժանր գրող է, գրել է արձակ և չափածո, յուրաքանչյուր ժանրում ցուցաբերել է յուրահատուկ մոտեցում։ Չնայած առավելությունը տրվել է չափածոյին, բայց տարիների ընթացքում տպագրված նրա պատմվածքներն ու նովելները, գրախոսություններն ու հոդվածները խոսում են այն մասին, որ Գուրի Եթերը նաև հրաշալի արձակագիր էր։ Նա 24 գրքերի հեղինակ է, որոնցից տպագրել են դեռևս 4-ը։ Նրա գլուխգործոցը համարում էր «Սև աղվեսը» արձակ ստեղծագործությունների ժողովածուն, որտեղ ամփոփված է Ջավախքի անցյալն ու ներկան[1]։ Կինովիպասքը։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են տարբեր թերթերում և ամսագրերում, ինչպես նաև հնչել են հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ։

ժամանակին եղել է լուսանկարիչ, աշխատել է «Վրաստան» եւ «Փարոս» թերթերում։ Այնուհետև գրամեքենաներ, կարի մեքենաներ է վերանորոգել, նույնիսկ լվացքի մեքենաների շարժիչներ է փաթաթել, էլեկտրական լարեր է փոխել[1]։

Եղել է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ է։ Նա հիմնադրել է Ա.Ա.Բ.Մ (Արեգ արվեստի բարեգործական միությունը), սակայն ֆիզիկական թույլ վիճակը նրան խանգարել է լայն գործունեություն ծավալել։

Վախճանվել է 2015 թվականի հունվարի 2-ին[1]։ Իր կտակի համաձայն աճյունը ամփոփվել է հայրենի գյուղում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհի։ Ուներ 8 երեխա՝ 6 աղջիկ (Հայկանուշ, Նաիրուհի, Ռուզաննա, Տիգրանուհի, Նարե, Անի) և երկու տղա (Նարեկ և Օզիոս) և 9 թոռ[1]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուրիի անունը գրանցելիս գրել են Գուրիո Ավետիսով, սակայն հետագայում նա ազգանունը փոխել է և դարձրել Ավետիսյան։ Համաձայն Ավետիսյանի, իր մոր անունը եղել է Անթառամ, գրանցելիս դարձրել են Էթերի։ Մոր անունն էլ դարձրել է իր գրական անվան մի մասը՝ Գուրի Եթեր։ Մի քանի լեզուների վերլուծությամբ տալիս է իր անվան մեկնությունը. «գուրի» նշանակում է ավանակ, ետդարձ, գուրգուրել. նման անվանումով մարզ կա Վրաստանում՝ Գուրիա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]