Գուրգեն Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Միքայելյան
Ծնվել էհունվարի 5, 1965(1965-01-05) (54 տարեկան)
ԾննդավայրՕշական, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և դրամատուրգ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան

Գուրգեն Երջանիկի Միքայելյան (1965, հունվարի 5, գյուղ Օշական), բանաստեղծ, թատերագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Միքայելյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 5-ին, Օշականում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։

  • Առաջին գիրքը տպագրվել է 1996 թվականին. «Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ» (Երևան, 32 էջ)
  • Երկրորդը տպագրվել է 1998 թվականին. «Հորիզոնից այն կողմ» (Երևան, 1998, «Մանկավարժ» հրատարակչություն, 200 էջ)
  • Երրորդ գիրքը տպագրվել է 2004 թվականին՝ «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա», (Երևան, «Նահապետ» հրատարակչություն, 333 էջ)[1]:

Ունի բազմաթիվ դեռևս չտպագրված գործեր։ 2012 թվականին «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբն Աթենքում բեմադրել է «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը։

2014 թվականին Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Ամերիկյան խառնաշփոթ» կատակերգությունը։ Գուրգեն Միքայելյանի ստեղծագործությունները հաճախ տպագրվում են պարբերական մամուլում, հրապարակվում գրական կայքերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]