Գունա Աբոլինյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունա Աբոլինյա
Քաղաքացիությունը  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1990(1990-01-01)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Սալդուս, Լատվիա
Դիրք պաշտպան

Գունա Աբոլինյա (լատիշ․՝ Guna Āboliņa, հունվարի 1, 1990(1990-01-01)[1], Սալդուս, Լատվիա), լատվիացի կին ֆուտբոլիստ, «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի և Լատվիայի ֆուտբոլի կանանց հավաքականի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով սալդուսյան ֆուտբոլային ակումբների սան` Գունա Աբոլինան խաղացել է տեղի «Լուտրինի» ակումբում։ 2008 թվականին տեղափոխվել է Լիտվայի չեմպիոն «Գինտրա Ունիվերսիտետաս» ակումբ, որի կազմում մասնացկել է ՈՒԵՖԱ-յի գավաթի վերջին խաղարկությանը` վերակազմավորումից առաջ։

2010 թվականին Գունա Աբոլինյան միացել է Լիեպայա քաղաքի «Մետալուրգ» ակումբին, որի կազմում նույն տարում հաղթել է Լիտվայի առաջնությունը։

Գունա Աբոլինան 2012 թվականի օգոստոսին վարձույթով սկսել է խաղալ «Սկոնտո/Ցերիբա» ակումբում` Չեմպիոների լիգայի որակավորման փուլում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունա Աբոլինյան առաջին անգամ Լատվիայի հավաքական է հրավիրվել 2006 թվականին նոյեմբերին` Եվրոպայի առաջնության նախնական փուլին[2]։ Հավաքականի կազմում իր դեբյուտն է նշել նոյեմբերի 18-ին` խաղալով Իսրայելի հավաքականի դեմ խաղում[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լատվիայի չեմպիոն (3). 2006, 2010, 2012:
  • Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր. 2007, 2011:
  • Լատվիայի չեմպիոն (2). 2008, 2009:

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լատվիայի տարվա կին ֆուտբոլիստ. 2006, 2007, 2012:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Jānis Pārums. (2006 թ․ նոյեմբերի 15). «Sieviešu futbola izlase uzsāks ceļu uz Eiropas čempionātu» (լատվիերեն). sportacentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Edmunds Novickis. (2006 թ․ նոյեմբերի 18). «Latvietes sāk ar zaudējumu (papildināts)» (լատվիերեն). sportacentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]