Գութան (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գութան
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1907 թվական
ՎիքիդարանԳութան

«Գութան», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, գրության թվականը հայտնի չէ։ ՉԻ պահպանվել ինքնագիրը։ Ակունքը ժողովրդական է։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գութան» բանաստեղծությունը գրելիս Թումանյանն օգտվել է Ե․ Լալայանի «Ջավախքի բուրմունքը» և Աղեք․ Մխիթարյանցի «Տաղեր ու խաղեր» ժողովածուների մեջ զետեղված հորովելներից։

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 100 ժգ-ում պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, առանց վերնագրի։ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №1360-ում պահվում է Լուսաբեր դասագրքի Բ տարիի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է 17-18-րդ տողերը։ Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 70-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 78-րդ էջում, 1909 թվականին Լուսաբեր դասագրքի Գ տարիի 99-րդ էջում, ապա՝ 1940-1959 թվականներին գիտական հրատարակության 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 240-րդ էջում[1]։

«Գութան» ստեղծագործությունն արտատպվում է Լուսաբեր դասագրքի Ա տարիից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 616.