Գուանչժոուի միջազգային ֆինանսական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Տեսակբազմահարկ շենք և երկնաքեր
Երկիր Չինաստան
ՏեղագրությունԳուանչժոու
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Բարձրություն440 մետր
Հարկեր103
Ստորգետնյա հարկեր4
Վերելակներ71
Հիմնադրված է2010
Բացված2010
ՃարտարապետWilkinsonEyre?
ՃարտարագետArup
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Գուանչժոուի միջազգային ֆինանսական կենտրոն (չինարեն՝ 广州国际金融中心 廣州國際金融中心), մոդեռնիզմի ոճով կառուցված երկնաքեր, որը գտնվում է ՉԺՀ Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում։ Գուանչժոուի երկվորյակ-աշտարակներից (անգլ.՝ Guangzhou Twin Towers, չինարեն՝ 广州双子大楼) արևմտյանն է։ Արևելյան երկվորյակը Գուանչժուի ֆինանսական կենտրոնն է (CTF), որը կառուցվել է 2016 թվականին։

Արևմտյան աշտարակը (անգլ.՝ Guangzhou Twin Towers West Tower, չինարեն՝ 廣州雙子大樓西塔) ունի 437,5 մ բարձրություն և 103 հարկ։ Երկնաքերը գտնվում է Չժուցզյան փողոցի վրա, նրա կառուցվածքի մեջ է մտնում նաև 28 հարկանի շենքը, որը երկնաքերի հետ միացած է քառահարկ գմեթով։ Գուանչժոուի միջազգային ֆինանսական կենտրոնը քաղաքի երկրորդ, Չինաստանի՝ 6-րդ, Ասիայի 11-րդ և աշխարհի 15-րդ ամենաբարձր շենքն է[1]։

Նախագիծ և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին հայտարարվեց մրցույթ, որի ընթացքում մասնակիցները պետք է ներկայացնեին քաղաքի այցեքարտ հավակնող երկվորյակ աշտարակների նախագծեր։ Ներկայացված 12 հավակնորդներից հաղթող ճանաչվեց անգլիական ճարտարապետական «Wilkinson Eyre Architects» ընկերության «Crystal» նախագիծը

Շենքն ունի պտտեցված եռանկյունու տեսք, որը դրական ազդեցություն ունի էներգասպառման տեսանկյունից։ Հիմքից դեպի վեր ուղղությամբ շենքը մինչև կենտրոն թեթևակի լայնանում է և մինչև տանիք՝ նեղանում։ Աշտարակի միջուկը կառուցված է երկաթբետոնից, նրա արտաքին կառուցվածքը պայմանավորված է խողովակներով ստեղծված կարկասով, իսկ արտաքինից այն ամբողջովին երեսապատված է ապակիներով։ 2006 թվականին Կաննում անցկացված անշարժ գույքի «MIPIM Architectural Review Future Project Awards 2006» մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի՝ «Երկնաքեր» անվանակարգում[2]։

Շենքի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

4 ստորգետնյա հարկեր ծառայում են որպես մեքենաների կայանատեղի։ Մինչև 70-րդ հարկը տեղակայված են գրասենյակային տարածքները։ 70-ից 90-րդ հարկերում տեղակայված է հյուրանոցների միջազգային ցանցին պատկանող 5 աստղանի Four Seasons հյուրանոցը։ 99-րդ և 100-րդ հարկերում տեղակայված են սրճարաններ, ռեստորաններ և դիտահարթակ։ 103 հարկը ծառայում է որպես ուղղաթիռների կայանատեղի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]