Գործարքային ծախսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործարքային ծախսերի գաղափա­րը տնտեսագիտության տեսության մեջ մուտք է գործել դասական տնտեսագի­տության որոշ դրույթների քննադատու­թյան, խիստ վերացարկված լինելու և իրականությանը մոտեցնելու հիման վրա։ Խոսքը վերաբերում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին տեղեկատվության­ վճար և լիարժեք հասանելիությանը, գոր­ծարքների ակնթարթային և անծախսա­տար կնքմանը, ու մի շարք այլ այսօրինակ դրսևորումներին։ Այս անհամապատաս­խանությունները տնտեսագետների ու­ շադրությունից չէր կարող վրիպել[1]։

Նշված հիմնախնդիրը արդիական է դարձել դեռ 20-րդ դարասկզբից, երբ արդյունաբե­րական զանգվածային արտադրությունը բուռն զարգացում էր ապրում, ինչը հանգեցրել էր շուկաներում մեծածավալ առ­քուվաճառքի գործարքների իրականաց­մանը, շուկայական հարաբերությունների ներդրմանը տնտեսությունում։ Այս հիմնախնդրի վրա տնտեսագիտա­կան հանրության ուշադրությունը առա­ջինը հրավիրել է 1991 թվականի տնտե­սագիտության բանգավառում նոբելյան մրցանակակիր Ռոնալդ Քոուզը, ով դեռ ուսանողական տարիներին, ավարտա­կան աշխատանքում և հետագա ընթաց­քում անդրադառնում է այս հիմնախնդրին ու հանգամանորեն այն մեկնաբանում է 1937 թվականին, 1946 թվականին և այլ թվականներին հրատարակված հոդված­ներում։ Այս աշխատանքների հրատարա­կումից շուրջ կես դար անց գաղափարն ընդունվեց տնտեսագիտական ժամա­նակակից բոլոր ուղղությունների կող­մից։ Մեր օրերում արդեն ակնհայտ է, որ տնտեսագիտական հետազոտություննե­րում գործարքային ծախսերի ներմուծու­մը կարևոր ու անշրջելի նվաճում է, իսկ գործարքային ծախսերի առկայության փաստի ընդունումը և վերջինիս ճշգրիտ գնահատումը հանգեցնում է փոխադարձ կապերի ձևավորմանը, տարաձայնու­թյունների հարթեցմանը, գործարքների այս կամ այն տեսակի ավելի շահավետ ու խնայող դառնալուն՝ կախված այն իրա­ կանացնելու վայրից, ժամանակից և այլ պայմաններից։ Ստույգ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խնայելու ռեսուրսները և դրանք ավելի արդյունավետ օգտագործելու։

Օրինակ, ենթադրենք` որևէ մեկը ստանում է ոչ ճիշտ տեղեկատվություն այս կամ այն արդյունքի գնի վերաբերյալ։ Նա կարող է իր ռեսուրսներն օգտագործել տվյալ արդյունքի արտադրության վրա, որը շուկայում համապատասխան պահանջարկ չունի, հետևաբար չի իրացվի, և կատարված ծախսերը (կապիտալ, աշխատանք, հող, ժամանակ և այլն) չեն փոխհատուցվի։ Հետևապես, թեև տեղեկատվության ձեռքբերման համար պահանջվում է կատարել ծախս, բայց դա արդարացված է, քանի որ նպաստում է ռեսուրսների օգտագործման այլընտրանքը ճիշտ որոշելուն (այսինքն` թե ինչ պետք է արտադրել)։

Տեղեկատվություն ստանալու նպատակով կատարվող վճարումները համարվում են գործարքային (տրանսակցիոն) ծախսերի կարևոր բաղադրամասը։ Մյուս կարևոր բաղադրամասը համարվում են պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը։ Սովորաբար պայմանագրերի կնքման գործընթացը որոշակի ծախսեր է պահանջում։ դրանք ուղեկցվում են անհրաժեշտ փաստաթղթերի մշակմամբ, ձևակերպմամբ, հաստատմամբ, որոնք ենթադրում են համապատասխան վճարովի ծառայությունների, նյութական միջոցների և ժամանակի ծախս։ Ժամանակը ամենաթանկ կապիտալն է, որի կորուստը ան- դառնալի է։ Գործարքների կնքման արագությունը և գործնականությունը նպաստում են ժամանակի խնայմանը, ինչի շնորհիվ ապահովվում է արտադրության անընդհատությունը, միջոցների արդյունավետ օգտագործումը։ Այսպիսով` թեև պայմանագրերի կնքումն ուղեկցվում է որոշակի ծախսերով, բայց դրանք անհրաժեշտ են և նպաստում են տնտեսության զարգացմանը։ Իրենց արդյունքն իրացնելու համար վաճառողները պետք է բավարարեն սպառողների պահանջները դրա գնահատման (չափման) բոլոր պարամետրերը ապահովելու միջոցով։ Սպառողը պետք է համոզված լինի, որ տվյալ արդյունքն ունի անհրաժեշտ որակ։ Դրա համար վաճառողը (կամ իրացնողը) պետք է ապահովված լինի անհրաժեշտ միջոցներով, որոնք հնարավորություն կտան գնահատելու (չափելու) տվյալ արդյունքի որակական հատկությունները։ Իսկ դա ևս որոշակի ծախսեր է պահանջում։ Հետևապես`արդյունքի որակի գնահատման ծախսերը նույնպես անհրաժեշտ են և նպաստում են արդյունքի իրացմանը, ինչը տնտեսական գործունեության կարևոր փուլերից է։ Դրանք համարվում են գործարքային ծախսերի բաղկացուցիչ մաս։

Տնտեսվարող սուբյեկտն իր սեփական միջոցների անվտանգությունն ապահովելու և դրանք մեկ այլ սուբյեկտի փոխանցելու, սեփականության իրավունքի պաշտպանության և ամրագրման հետ կապված` բազմաթիվ ծախսեր է կատարում։ Դրանք վերաբերում են տարբեր կազմակերպությունների, պետական կառույցների (դատական համակարգ, իրավապահ մարմիններ, համապատասխան նախարարություններ և այլն) համագործակցության անհրաժեշտ վճարումներին, որոնք անխուսափելի են և սեփականության իրավունքի պաշտպանության համար խիստ անհրաժեշտ։ Այդ վճարումները գործարքային ծախսերի հաջորդ կարևոր բաղադրամասն են կազմում։ Տնտեսական կյանքում տարբեր արտադրողներ միմյանց նկատմամբ գտնվում են մրցակցության մեջ։ Նրանք ձգտում են մեծացնել իրենց գործունեության շրջանակը ավելի մեծ թվով սպառողներ ընդգրկելու ճանապարհով։ Այդ հանգամանքը շատ հաճախ ձևավորում է, այսպես կոչված, օպորտունիստական կամ ոչ օրինական վարքագիծ, ինչը դրսևորվում է կեղծարարության, խաբեության, տեղեկատվության խեղաթյուրման, չարտոնված գովազդային հնարքների միջոցով։ Այդպիսի վարքագծի դեմ պայքարը պահանջում է համապատասխան ծախսեր։ Օրինակ`ձեռնարկություններն ունեն իրենց գործակալները, որոնք հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ նման վարքագիծը կանխելու համար։ Դրա համար ձեռնարկությունները օգտագործում են բազմաթիվ սարքավորումներ, միջոցներ, մասնագետներ և այլն։ Այդ ամենը պահանջում է բազմաթիվ ծախսեր։ Օպորտունիստական վարքագծի դեմ պայքարը և դրանով պայմանավորված ծախսերը հնարավորություն են տալիս ապահովելու տնտեսական գործունեության բնականոն պայմաններ, հակառակ դեպքում կորուստներն անհամեմատ ավելի մեծ կլինեն։ Պարզ է, որ այն երկրներում, որտեղ առկա է օրենքի գերակայությունը, նման օպորտունիստական վարքագծի դրսևորումները կունենան սահմանափակ հնարավորություններ, հետևաբար, կկրճատվեն գործարքային ծախսերը։ Այսպիսով` գործարքային ծախսերը կապված են.

  1. անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման,
  2. պայմանագրերի կնքման,
  3. արդյունքի որակի գնահատման (չափման),
  4. սեփականության պահպանման և փոխանցման,
  5. օպորտունիստական վարքագծի դիմակայման հետ։

Տնտեսական արդյունավետության բարձրացման ուղղություններից է գործարքային ծախսերի կրճատումը։ Դրա ապահովումը մեծ չափով կախված է գործող տնտեսական համակարգի բնույթից[2]։

Ջեյմս Բյուկենեն (Մարտի 4, 1857 — 1861, Մարտի 4)
Գործարքային ծախսերը տնտեսական ընտրությունը պայմանավորող և տնտեսական ընտրությամբ պայմանավորված վճարներ են։
- Ջեյմս Բյուկենեն

Կազմակերպությունը ֆինանսատնտեսական գործարքը կնքելիս, ունենալով բավարար տեղեկատվություն սեփա­կանության իրավունքների ձեռքբերման գործընթացի հետ կապված ծախսերի մակարդակի մասին, կարող է ընտրու­թյուն կատարել ինչպես գործարքի իրականացման ձևերի, այնպես էլ ձեռքբե­րումից հրաժարվելու այլընտրանքային ընտրության տարբերակների միջև։ Ցանկացած գործարքի իրականացու­մը ենթադրում է ընտրության կատա­րում, որը կախված ու պայմանավորված է գործարքի ծախսերի մակարդակով։ Այսպիսով, ընդունելով առկա կապը գործարքային ծախսերի և գործարքի ընտրության միջև, կարող ենք կատարել հետևյալ եզրակացությունները՝

  • Ակնհայտ է, որ գործարքային ծախսերի մեկնաբանությունները բազմա­թիվ են և ընդհանրացնելով դրանք՝ կա­րելի է պնդել, որ վերջիններս տնտեսա­կան փոխազդեցությունների ծախսեր են՝ անկախ դրանց դրսևորման ձևերից։ Վեր­ջինները ներառում են որոշումների հետ կապված, բանակցությունների վարման, պլանների ընդունման, փոփոխություննե­րի հետ կապված, տարբեր հանգամանք­ներով պայմանավորված գործարքի պայ­մանների վերանայման, վիճելի հարցերի լուծման, պայմանավորվածությունների պահպանման և այլ ծախսերը։
  • Թեպետ վերջին տարիներին գործարքային ծախսերին վերաբերող բազում աշխատություններ են հրատա­րակվել, սակայն այդ մեծությունների չափման փորձերի և այդ նպատակով որոշակի մեթոդաբանության առա­ ջարկությունների պակաս է զգացվում։ Գործարքային ծախսերի առանցքային բարդությունը հստակ գնահատման և չափման մեջ է։ Դժվարությունները իհայտ են գալիս մեթոդական և վիճա­կագրական մակարդակներում։ Ամփո­փելով՝ հարկ է նշել, որ համաշխարհային տնտեսության զարգացման արդի պայ­մաններում գործարքային ծախսերի տե­սական հետազոտությունները պետք է կենտրոնացնել գործարքային ծախսերի՝ այս կամ այն գործընթացների ինստիտուտների վրա ունեցած ազդեցությանու փոխազդեցության բացահայտմանվրա, միաժամանակ փնտրելով գործար­քային ծախսերի գնահատման և չափ­ման նոր, արդյունավետ մեթոդներ։
  • Գործարքային ծախսերի տեսու­թյան ուսումնասիրության հիման վրա կարելի է գալ տրամաբանական այն եզ­րահանգմանը, որ պետության խնդիրն է ձևավորել ու զարգացնել այնպիսի սոցիալ-տնտեսական միջավայր ու մե­խանիզմ, որը կհանգեցնի շուկայական հարաբերությունների մասնակիցնե­րի ծախքերի (այդ թվում գործարքայինծախսերի) նվազեցմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վերդյան, Ռադիկ (2016) Գործարքային ծախսերի էությունը և տնտեսագիտական մեկնաբանությունը. Գիտական հոդվածների ժողովածու. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն. pp. 300-303.(չաշխատող հղում)
  2. Հովսեփ Աղաջանյան, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները, Երևան Տնտեսագետ 2008, 172 էջ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Институциональная экономика: учебник [по направлению “Экономика” (магистратура)] / под общ. ред. А. Олейника. – Москва: ИНФРА-М, 2007, с. 217.
  • Норд Т., Институты, институциональные изменения и функционирование экономики. Москва: Фонд экон. Книги «Начала», 1997, с. 45.
  • Эггертссон Т., Экономическое поведение и институты / пер. с англ. М. Каждана, науч. ред. пер. А Нестеренко, Москва, Дело, 2001, с. 29.
  • Эрроу К., Возможности и пределы рынка как механизма распределения ресурсов //THESIS.–1993, т. 1, выпуск 2, с. 66.
  • Commons J., Institutional Economics / American Economic Review. – 1993, Vol. 21, p. 346.