Գործահոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գործահոսքը (անգլերեն՝ Workflow) գործողությունների հաջորդականության նկարագրություն է, որը ներկայացվում է որպես անձի աշխատանք, պարզ կամ բարդ մեխանիզմի աշխատանք, մի խումբ մարդկանց աշխատանք, կազմակերպված մարդկանց կամ մեքենաների աշխատանք։ Գործահոսք կարող է դիտվել իրական աշխատանքի ցանկացած վերացարկում, որտեղ կա աշխատանքի բաժանում և որևէ տեսակի հրահանգավորում։ Վերահսկման նպատակով գործահոսքը կարող է լինել իրական աշխատանքի դիտարկումը՝ այսպիսով ծառայելով որպես իրական աշխատանքի վիրտուալ ներկայացում։ Նկարագրված հոսքը հաճախ վերաբերում է որևէ փաստաթղթի, որը փոխանցվում է մի քայլից մյուսին։

Գործահոսքը մոդել է, որն անհրաժեշտ է իրական աշխատանքը հետագա գնահատման համար ներկայացնելու համար, օրինակ՝ գործողությունների հուսալիորեն կրկնելի հաջորդականությունը նկարագրելու համար։ Ավելի վերացական առումով՝ գործահոսքը գործունեության մի նախշ է (pattern), որն աղբյուրների համակարգված կազմակերպման, նշանակությունների և զանգվածի, էներգիայի և տեղեկույթների (information) սահմանված հոսքերի շնորհիվ վերաճել է աշխատանքային գործընթացի, որը կարելի է փաստագրել և սովորել։ Գործահոսքերը նախագծվում են մշակման որոշակի նպատակների հասնելու համար, ինչպիսին են ֆիզիկական ձևափոխությունը, ծառայության մատուցումը կամ տեղեկույթի մշակումը։

Գործահոսքի հասկացությունները սերտորեն առնչվում են այլ հասկացությունների, որոնք օգտագործվում են կազմակերպական կառույցներ բնութագրելու համար, ինչպիսին են զետեղարանները (silos), ֆունկցիաները, նախագծերը, քաղաքականություններն ու հիերարխիաները։ Գործահոսքերը կարող են դիտարկվել որպես կազմակերպությունների պարզունակ շինարարական բլոկներ։ Այս հասկացությունների միջև հարաբերությունները նկարագրվում են ստորև։

Գործահոսք եզրն օգտագործվում է համակարգչային ծրագրավորման մեջ մարդ-մեքենա փոխազդեցության ըմբռնման և զարգացման համար։ Գործահոսքի ծրագրակազմի նպատակն է հնարավորություն տալ վերջնական օգտագործողին ավելի հեշտ ձևով գործիքավորել կամ նկարագրել տվյալների բարդ մշակումը որևէ տեսողական ձևով, ինչպես ընթացատեսքերը (flow charts), սակայն առանց համակարգիչը կամ ծրագրավորումը հասկանալու անհրաժեշտության։

Օրինակներ[խմբագրել]

Հետևյալ օրինակները լուսաբանում են գործահոսքերի տարբեր դրսևորումները զանազան համատեքստերում։

  1. Ռազմական պլանավորման մեջ «գործողությունների հասկացությունը» գործահոսք է, որը սահմանում է որոշակի առաքելությունների տեսակները։
  2. Մեքենաշինական արտադրամասերում որևէ մասի անցումը տարբեր արտադրամասերով գործահոսք է։
  3. Ապահովագրության մասնագետները պնդում են, թե մշակումը տեղեկատվական հզոր հիմք ունեցող, փաստաթղթերով հիմնավորված գործահոսք է։
  4. Wikipedia-ի խմբագրումը պատահականային գործահոսքի (stochastic workflow) նմուշ է։
  5. Getting Things Done համակարգն անձնական գործավարության կառավարման մոդել է տեղեկատվության ոլորտի աշխատողների համար։
  6. Համաշխարհային ծրագրակազմային մշակման մեջ հետևիր արևին հասկացությունը բնութագրում է անավարտ աշխատանքը ժամային գոտիներով փոխանցելու գործընթացը։

Հատկություններ և երևութաբանություն (Features and Phenomenology)[խմբագրել]

  1. Մանրակերտում (Modeling) - Գործահոսքի խնդիրները կարելի է մանրակերտել և վերլուծել՝ օգտվելով գրաֆների վրա հիմնված ֆորմալիզմներից, ինչպիսին է Petri nets-ը։
  2. Չափում - գործողությունների հետազոտման մեջ հերթադրման համակարգերը (scheduling systems) չափելիս կիրառված շատ հասկացություններ օգտակար են ընդհանուր գործահոսքերի չափման համար։ Դրանք ներառում են արտադրողականությունը (throughput), մշակման ժամանակը և այլ չափիչներ։
  3. Մասնագիտացված համանշանակություններ (Specialized connotations) - Գործահոսք եզրն ունի մասնագիտական համանշանակություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, փաստաթղթերի կառավարման (document management) և պատկերաստեղծման (imaging) ոլորտներում։ Սկսած 1993 թվականից առևտրական մի կոնսորցիում կենտրոնացել է հատկապես գործավարության կառավարման ասպարեզում, և գործահոսքի կառավարման համակարգերի փոխգործելիությունը (interoperability of workflow management systems) դարձել է Գործահոսքի կառավարման դաշինքի (Workflow Management Coalition) խնդիրը։
  4. Գիտական գործահոսքերը (Scientific workflows) - 2000-ականների սկզբին դրանք լայն ընդունելություն են գտել կենսաինֆորմատիկայի և քիմինֆորմատիկայի ոլորտներում, որտեղ հաջողությամբ բավարարել են բազմակի փոխմիացված գործիքների, բազմակի տվյալների ձևաչափերի և մեծ տվյալների քանակների կարիքը։ Բացի այդ, գիտական գործահոսքերի հարացույցը (paradigm) մոտ էր Perl-ի գրվածքի (Perl scripting) կայացած ավանդույթներին՝ կյանք-գիտության հարաբերություններում մասնագիտացած գիտահետազոտական կազմակերպություններում, ուստի այս նախաձեռնությունը բնական քայլ էր առաջ՝ դեպի ավելի կառուցվածքավորված ենթակառուցվածք ունեցող կազմաձևում (a more structured infrastructure setup)։
  5. Մարդ-մեքենա փոխազդեցություն (Human-machine interaction) - Ուսումնասիրվել են խառը նախաձեռնությամբ գործահոսքերի մի քանի համադրույթացումներ (conceptualization), մասնավորապես ռազմական ոլորտում, որտեղ ավտոմատացված գործակալները խաղում են իրենց դերերը ճիշտ մարդկանց նման։ Մարդու նորարարական, հարմարեցված, համագործակցային աշխատանքի համար պահանջվում են մարդկային փոխազդեցության կառավարման մեթոդներ։