Գոչա Ջամարաուլի
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 23, 1971 (48 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գոչա Ջամարաուլի (վրաց.՝ გოჩა ჯამარაული, հուլիսի 23, 1971, Գարդաբան, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Թբիլիսիի «Դինամո ակումբում, այդ ժամանակ թիմն անվանվել է «Իբերյա»: Թիմում հիմնական կազմի խաղացող էր, կրում էր ավագի թևկապը: 1996 թվականին տեղափոխվել է ռուսական «Ալանիա»: Հետո տեղափոխվել է թուրքական «Տրաբզոնսպոր», որտեղ խաղացել է 27 խաղ՝ դառնալով 3 գոլի հեղինակ:
1998 թվականից մինչև 2002 թվականը խաղացել է շվեյցարական «Ցյուրիխում», եղել է թիմի հիմնական կազմի խաղացող: Որոշ ժամանակ անց վարձակալվել է «Լյուցերնին» ակումբի կողմից: Ջամարաուլին պայմանագրի ավարտից հետո կարող էր տեղափոխվել գերմանական «Ֆրայբուրգ», կամ շոտլանդական «Դանդի Յունայթեդ»[1]:
2002 թվականի ամռանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր[2]: Նորամուտը Ուկրաինայի առաջնությունում տոնել է 2002 թվականի օգոստոսի 17-ին Խարկովի «Մետալիստ» ակումիբ դեմ խաղում (0:3): Դոնեցկ տեղափոխվելուց մի քանի շաբաթ հետո Գոչան դարձավ թիմի ավագը[3]: 2004/2005 մրցաշրջանում թիմի հետ արժանացավ Ուկրաինայի առանջնության բրոնզե մեդալի:
2005 թվականի ձմռանը վերադարձավ Թբիլիսիի «Դինամո»[4], իսկ 2005 թվականի ամռանը՝ «Անորտոսիս»[5]: Բայց շուտով ավարտեց խաղային կարիերան[6]:
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրաստանի հավաքականում անց է կացրել 62 խաղ և խփել 6 գնդակ: Հավաքականում ևս խաղացել է որպես ավագ:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վրաստանի չեմպիոն 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 2006
- Վրաստանի գավաթակիր 1992, 1993, 1994, 1995, 1996
- Շվեյցարիայի գավաթակիր 2000
- Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր 2004, 2005
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կնոջ անունը Մերի է, ունի երկու երեխա, որդին՝ Լուկան և դուստրը՝ Մեդեյան[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Гоча Джамараули: «Как ездим, так и играем»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին
- ↑ «Гоча Джамараули подписал контракт с донецким «Металлургом»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին
- ↑ «Украинские трансферные удачи. Топ-20 покупок легионеров (часть первая)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին
- ↑ «Джамараули вернулся домой»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին
- ↑ «Гоча Джамараули подписал контракт с чемпионом Кипра»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին
- ↑ «Экс-капитан донецкого «Металлурга» завершает карьеру»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին
- ↑ «Гоча Джамараули: «Один плохой матч может перечеркнуть всё»»։ Արխիվացված է օրիգինալից 2004-04-23-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- «Профиль на сайте «legioner.kulichki.com»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին(ռուս.)