Մեղրաձոր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գոմուրից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեղրաձոր (այլ կիրառումներ)
Մեղրաձոր
Բնութագիր
Երկարություն14,7 կմ
Ավազանի մակերես114 կմ²
Ջրի ծախս1,67 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՓամբակի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումՄարմարիկ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԿոտայքի մարզ և Ազիզբեկովի շրջան

Մեղրաձոր (Գոմուր), գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Մարմարիկի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2820 մ բարձրությունից։ Երկարությունը 14,7 կմ է, ջրհավաք ավազանը՝ 114 կմ²։ Գետահովիտը V-աձև է։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (56%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 1,67 մ³/վ է։ Գետահովիտն ունի կազդուրիչ-վերականգնող նշանակություն։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։