Գողթանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գողթանիկ
Hermon Goghtanik.jpg
Գողթանիկ (վերևում) և Հերմոն (ներքևում) գյուղերը Կալասարի բարձունքից։ Հետին պլանում Վարդենիսի լեռներն են։
39°52′02″ հս. լ. 45°28′19″ ավ. ե. / 39.867222° հս. լ. 45.471944° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց Ձորի մարզ
Այլ անվանումներ Ղաբախլո
Բարձր. ծովի մակ-ից 1850 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 218[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Գողթանիկ (Հայաստան)
Red pog.png
##Գողթանիկ (Վայոց Ձորի մարզ)
Red pog.png

Գողթանիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում[1], մարզկենտրոնից 29 կմ հյուսիս-արևելք, Թեքսարի ստորոտին, Եղեգիս գետի հովտում։

Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 30 կմ է, հանարապետական նշանակության ճանապարհից 29 կմ։

Համայնքը հյուսիս–արևելքից սահմանակից է Կարմրաշեն գյուղական համայնքին, հարավ–արևելքից սահմանակից է Վարդահովիտ գյուղական համայնքին, իսկ հարավ–արևմուտքից սահմանակից է Հերմոն գյուղական համայնքին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել]

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով։ Լինում են չորային և երաշտի տարիներ, տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։

Պատմություն[խմբագրել]

Գյուղը մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ 1988 թվականից՝ Ղարաբաղյան պատերազմի պատճառով բռնի տեղահանված փախստական հայերով։ Գյուղը նախկինում անվանվել է «Ղաբախլու», իսկ 90-ական թվականներից հետո գյուղը վերանվանվել է «Գողթանիկ», քանզի բնակչության 80%-ը գաղթվել է Նախիջևանի Ինքնավար հանրապետության Գողթն գավառից։

Բնակչություն[խմբագրել]

2014 թվականին գյուղի բնակչության թիվը կազմում է՝ 224։

Գողթանիկի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1897 1926 1939 1959 1976 1979 2001 2004
Բնակիչ 566 217 451 414 642 726 209 252

Տնտեսություն[խմբագրել]

Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասանպահությամբ։ Մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ և ցանովի մշակաբույսեր։ Զբաղվում են մանր և խոշոր եղջերավոր անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

XIX դարի վերջին քառորդում ունեցել է մի փոքրիկ կամարակապ եկեղեցի։ Գյուղում կա մի քանի խաչքարեր և կիսաքանդ եկեղեցի։

Հասարակական կառույցներ[խմբագրել]

Գյուղն ունի դպրոց և բուժկետ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]