Գողացված երազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գողացված երազ
ՀեղինակԱլեքսանդրա Մարինինա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուռուսերեն

«Գողացված երազ», Ալեքսանդրա Մարինինայի դետեկտիվ ոստիկանության վեպ՝ Նաստա Կամենսկայի մասին։ Հրատարակվել է 1994 թվականին, թարգմանվել է մի քանի լեզուներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով ոչ հաջող արձակուրդից՝ մայոր Անաստասիա Կամեսկայան ստանում է Վիկի Երիոմինոյի սպանության գործը։ Նաստյայի գլխավորը՝ գնդապետ Վիկտոր Գորդեևը, նախազգուշացնում է նրան, որ իր բաժնում տեղի է ունենում լրատվության արտահոսք, և կասկածից դուրս է միայն ինքը՝ Կամենսկայան։ Ուստի Նաստյան պետք է կասկածանքով վերաբերվի նրանց, ում համարում է ընկերներ։ Սկսելով հետաքննությունը՝ Նաստյան շատ շուտ հասկանում է, որ ինչ-որ մեկը շատ չի ցանկանում, որ նա այդ գործը հասցնի ավարտին, և ամեն կերպ խոչընդոտում է դրան…

«Գողացված երազը» հիմնված է մի աղջկա պատմության վրա, որը ռադիոյով լսել է իր իրական, մանկությունից տանջող իր մղձավանջը[1]։

Գնահատականներ և քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերասիմենկոն այս վեպի անվանումը համարում է որպես ոճաբանական միջոց, որը հեղինակին օգնում է իրականացնել ստեղծագործական հանձնարարությունը, «Տեքստի վերջը պահանջում է հեղինակին վերադառնալ գլխավորին և գիտակցել, որ նրա սկզբնական ենթադրություններից մի քանիսը ստույգ էին, և որքանով արդարացան նրա սպասումները»[2]։

Հարմարեցում և թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը էկրանավորվել է ռեժիսոր Յուրի Մորոզի կողմից՝ «Կամենսկայա» հեռուստասերիալի երկրորդ մասում։

Նատալյա Վոլկովան գրում է, որ Մարինինայի թարգմանությունները չեխերենով, այդ թվում «Գողացված երազը»՝ թարգմանված Յիժի Մատասի կողմից, «չեն ունեցել մեծ հաջողություններ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Женский детектив: творчество А. Марининой и векторы развития жанра // Мария Черняк. Массовая литература XX века. — М. Флинта, 2009. — ISBN 978-5-9765-0052-5
  2. Герасименко Э. Н. Заглавия детективных романов А. Марининой и Ф. Незнанского: гендерный аспект. Արխիվացված 2017-02-14 Wayback Machine 2011
  3. Наталья Волкова Заложница истории. Русская литература в Чехии журнал «Знамя» 2009, 12

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]