Գնոտոկենսաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնոտոկենսաբանություն (<հունարեն gnotos – հայտնի, ակնհայտ), գնոտոբիոտիկա, փորձարարական կենսաբանության բաժինները ձևավորվել է 1960-ական թվականներին։ Զբաղվում է մանրէազերծ կենդանիներ (գնոտոբիոնտներ) ստանալու և աճեցնելու, ինչպես նաև կենդանիներ, որոնց միկրոֆլորան ներկայացված է մեկ կամ մի քանի միկրոօրգանիզմների տեսակներով։ Գնոտոբիոն տներն օգտագործվում են անասնաբուժության մեջ՝ գնոտոկենսաբանությունների չպարզված պատճառագիտության հիվանդություններն ուսումնասիրելու, ինչպես նաև որոշ հիվանդությունների ախտածնության մեջ մանրէների դերը բացահայտելու համար։ Գնոտոկենսաբանության տեխնիկայի օգտագործմամբ աշխատանքներ են կատարվում գնոտոկենսաբանություների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ ստեղծվում են կենդանիների՝ առանց առանձնահատուկ ախտածին գործոնների (ԱԱԳ) տիպի հոտեր։ Այդպիսի հոտեր ունեցող տնտեսություններն աշխատում են որպես փակ տիպի ձեռնարկություններ՝ անասնաբուժական խիստ կանոններով հաստատված տնտեսության ռեժիմով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։