Գնել (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնել
Գնել
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Գնել» սկսվող էջեր

Գնել, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գնել բառից[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գնել Գնունի, Տիգրան Մեծի տակառապետը, ով Բարզափրան սպարապետի հրամանով գնաց առավ Երուսաղեմը[2]։
  • Գնել Գնունի, Գնել Արշակունու մորական պապը (Արշակ Բ-ի եղբորորդու)[3]։
  • Գնել եպիսկոպոս Մելետենվոյ, Ներսես Մեծի շքախմբի անդամներից մեկը, երբ վերջինս 353 թվականին գնում էր Կեսարիա՝ կաթողիկոս օծվելու[4]։
  • Գնել Արշակունի, Արշակ Բ-ի եղբոր՝ Տրդատի որդին, ով պատանդ ուղարկվեց Բյուզանդիա։
  • Գնել, նահապետ Գնունյաց, այն նախարարներից մեկը, ով 364 թվականին Ներսեսի հետ դեսպան գնաց Վաղես կայսեր մոտ[5]։
  • Գնել, նահապետ Անձևացյաց և Պապի արևելյան բանակի սպարապետ։ Որպես սահմանապահ Դղակ մարդպետի հետ էր և նրա ապստամբությունը հայտնեց Պապին[6]։
  • Գնել, Գնունյաց տեր, ով ստորագրում է այն թուղթը, որը Բաբկեն կաթողիկոսը (490-516) ուղարկեց Պարսկաստանի ուղղափառ ասորիներին[7]։
  • Գնեալ, իշխան Գնունի, անդամ Դուինի Բ ժողովի[8]։
  • Գնել, իր ծախսով 11-րդ դարի վերջին նորոգեց Շիրակավանի քանդված եկեղեցին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 477-478 — 634 էջ։
  2. Խորենացի Բ, ժթ․ Յհ․ կթ․ ե․
  3. Խորենացի Գ, իգ․
  4. Մեսր․ եր․ 26
  5. Մեսր․ եր․ 52
  6. Բուզանդ, Ե․ զ
  7. Գիրք թղ․ ը․
  8. Գիրք, թղ․ ժէ
  9. Արձ․ Շիրակ 10