Գնդի որդին (ֆիլմ, 1981)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդի որդին
ռուս.՝ Сын полка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳեորգի Կուզնեցով
ԴերակատարներԻգոր Նոսով
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն

«Գնդի որդին» (ռուս.՝ «Сын полка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Կուզնեցովը 1981 թվականին Վալենտին Կատաևի համանուն վեպի հիման վրա[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի ամառ։ Հրետանային դիվիզիոնի մի խումբ հետախույզներ թշնամու թիկունքում ռեյդի ժամանակ հանդիպում են 12-ամյա տղայի։ Արտաքինից նա իսկական գայլուկ է՝ բոլորովին վայրի, կեղտոտ, պատառոտված շորերով, սոված ու չար։ Տղան թափառում է անտառներում մոտ երկու տարի, ուտում է, ինչ պատահի։ Հետախույզները նրան տանում են իրենց հետ, սակայն հրամանատարությունը որոշում է տղային թիկունք ուղարկել։ Քաղաքի ճանապարհին նա փախչում է և վերադառնում հետախույզների մոտ։ Հրամանատարը, կապվելով տղայի հետ, որդեգրում է նրան, բայց մարտերից մեկում մահանում է։ Այնուհետև զինվորները որոշում են բոլորը միասին դաստիարակել դեռահասին։ Վանյան դառնում է գնդի որդին…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր Նոսով – Վանյա Սոլնցև, գնդի որդի
  • Վադիմ Յակովլև – կապիտան Ենակիև
  • Վիկտոր Միրոշնիչենկո – Բիդենկո
  • Վիկտոր Պավլով – եֆրեյտոր Գորբունով
  • Իվան Կրասկո – Կովալյով
  • Նիկոլայ Գուսարով – Մատվեև
  • Վիկտոր Շուբին – Եգորով
  • Իվան Կրիվորուչկո – Ախունբաև
  • Վ. Շտրյակով – Սոբոլև
  • Անդրեյ Կոմարով – կոզակ
  • Լյուդմիլա Կրաչուն – գերմանուհի
  • Սեմյոն Ֆարադա – վարսավիր

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Գեորգի Կուզնեցով
  • Սցենարիստներ` Ալեքսանդր Դեմուրով, Վիկտոր Սմոկտի
  • Օպերատորներ` Անատոլի Լեսնիկով, Վիկտոր Բարանով
  • Նկարիչ` Յուրի Իստրատով
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Լեբեդև
  • Տնօրեն` Եվգենի Կալինին
  • Ֆիլմի տնօրենի տեղակալ` Վլադիմիր Լիսենկով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գնդի որդին» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Գնդի որդին» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]