Գնդակ և սիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդակ և սիրտ
ռուս.՝ Мяч и сердце
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1935
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Յուրցև
ԴերակատարներԳալինա Սերգեևա
ՕպերատորԱլեքսանդր Բրանտման
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Գնդակ և սիրտ» (ռուս.՝ «Мяч и сердце», այլ անվանում՝ «Նույնիկ ազգանվանակից չէ», ռուս.՝ Даже не однофамилец), խորհրդային համր կատակերգական ֆիլմ, որը նկարահանվել է Բորիս Յուրցևի և Կոնստանտին Յուդինի կողմից Իվան Վերշինինի և Լ. Լուկացկու սցենարով «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1935 թվականին[1]։ Ֆիլմը չի պահպանվել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նակովալնյա» և «Մոլոտ» ֆուտբոլային թիմերի վճռորոշ հանդիպման նախորդ օրը վերջին թիմի ավագ Ալեքսանդր Սավչենկոն սիրահարվում է մանկապարտեզի աշխատակցուհի Ալեքսանդրա Սավչենկոյին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալինա Սերգեևա – Ալեքսանդրա Սավչենկո
  • Պյոտր Սոբոլևսկի – Ալեքսանդր Սավչենկո
  • Տատյանա Բարիշևա – մանկատան վարիչ
  • Ալեքսանդր Անտոնով – հրշեջ թիմի ղեկավար
  • Անդրեյ Տուտիշկին – փոստարար
  • Նիկոլայ Խրիշչիկով – կոմերիտական
  • Կոնստանտին Յուդին – ֆուտբոլային մրցավար
  • Ս. Մակուտոնին – Կոլկա, երկրպագու
  • Ե. Սադիկովա
  • Վ. Մեդովիկ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ՝ Բորիս Յուրցև, Կոնստանտին Յուդին
  • Սցենարիստներ՝ Իվան Վերշինին, Լ. Լուկացկի
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Բրանտման
  • Նկարիչներ՝ Վլադիմիր Եգորով, Վիկտոր Պանտելեև

Ֆիլմի ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է ԽՍՀՄ կինոֆոտոարդյունաբերության գլխավոր վարչության ցածր գնահատականը. զեկուցագրում ՀամԿ(բ)Կ Կենտկոմի մշակութա-լուսավորչական աշխատանքի բաժնի վարիչ Ա. Ս. Շչերբակովի կողմից նշվել է ֆիլմի գաղափարական և գեղարվեստական ցածր մակարդակը, ինչի կապակցությամբ ֆիլմը դժվարությամբ է վարձույթի դուրս գալու թույլտվություն ստացել[2]։ Ֆիլմն ավարտին հասցնելուց կարճ ժամանակ անց նրա ռեժիսորներից մեկը՝ Բորիս Յուրցևը, ձերբակալվել և աքսորվել է Կոլիմա, իսկ ֆիլմը չի պահպանվել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]