Գյուղատնտեսության ինտենսիվացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գյուղատնտեսության ինտենսիվացում, նույն հողատարածքում ընդլայնված վերարտադրության կազմակերպման պրոցես։ Նպատակն է միավոր տարածության, իսկ անասնապաևության մեջ մեկ գլուխ անասունի հաշվով աշխատանքի, և արտադրամիջոցների լրացուցիչ ներդրման, ֆոնդերի լավագույն օգտագործման շնորհիվ ապահովել և հավելյալ արտադրանք։ Գյուղատնտեսության արտադրության վերելքի և ժողովրդի բարեկեցության աճի կարևորագույն պայմանը ինտենսիվացման ծավալումն է բոլոր ուղղություններով՝

Պրոցեսների ռացիոնալացում, արտադրության կազմակերպման, մթերքների փոխադրման, վերամշակման և իրացման առավել կատարելագործված համակարգի կիրառում, աշխատանքի հասարակական բաժանման խորացում, գիտության և առաջավոր փորձի ներդրում։ Գյուղատնտեսության ինտենսիվացում բարդ պրոցես է, ընդգրկում է գյուղատնտեսական արտադրության բոլոր հիմնական կողմերը։ Բնութագրվում է ցուցանիշների հետևյալ համակարգով՝

  • 1 միավոր հողատարածության հաշվով արտադրակաև ֆոնդերի և գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների արժեքով,
  • 2 անասունների մթերատվությամբ,
  • 3 պարարտանյութերի ծախսումներով
  • 4 համախառն
  • 5 ապրանքային արտադրանքի

արժեքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 119 CC-BY-SA-icon-80x15.png