Գյուլբենկ Գյուլբենկյան
Արտաքին տեսք
Ծնվել է | 1888 |
---|---|
Ծննդավայր | Անկարայի նահանգ, Կեսարիայի գավառ, Թալաս |
Մահացել է | 1916 |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Անատոլիա քոլեջ Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական բաժին |
Մասնագիտություն | բժիշկ |
Գյուլբենկ Գևորգի Գյուլբենկյան (1888, Անկարայի նահանգ, Կեսարիայի գավառ, Թալաս - 1916), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուլբենկ Գյուլբենկյանը ծնվել է 1888 թվականին, Կեսարիայի գավառի Թալաս ավանում, հայ առաքելական ընտանիքում։ 1903 թվականին «պսակավոր արվեստից» վկայականով ավարտել է Անատոլիա քոլեջը։ 1907 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական բաժինը։
1907-1913 թվականներին բժիշկ է աշխատել Թալաս քաղաքում։
1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։
1916 թվականին Կովկասյան (ռուսական) ռազմաճակատում սպանվել է մի թուրք հազարապետի գնդակով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 01-112012
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։