Գավառագետ
Արտաքին տեսք
(Վերահղված է Գյոգչայ (գետակ)ից)
| Գավառագետ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 24 կմ |
| Ավազանի մակերես | 480 կմ² |
| Ջրի ծախս | 3,82 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Գեղամա լեռնաշղթա |
| Գետաբերանի տեղակայում | Սևանա լիճ |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Գանձակի գետ, Գեղարքունիք և Լայնաձոր |
| Երկիր | |
| Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Գավառագետ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի հյուսիսային լանջից, 3050 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճը։ Հոսում է Գավառագետի դաշտով։ Երկարությունը 50 կմ է, ջրահավաք ավազանը` 480 կմ²։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը հիմնականում ստորերկրյա (83%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 3,82 մ³/վ, առավելագույնը՝ 72,6 մ³/վ (1928-ի ապրիլի 7, Նորատուս գյուղ), հոսքը՝ 120,6 միլիոն մ³։ Ջրերն օգտագործում են ոռոգման նպատակով[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 28 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 147 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
| ||||||