Լոգոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գլոսսոֆոբիաից)

Լոգոֆոբիա (հին հուն․՝ λόγος՝ բառ, խոսք կամ հին հուն․՝ γλῶσσα՝ լեզու), կակազության հետ կապված վախ խոսելուց։

Ունի տարատեսակներ՝ վախ ընդհանրապես խոսելուց[1], հանրային ելույթներից[2], անծանոթ մարդկանց հետ խոսելուց[3], բեմից, կմկմալով խոսելուց[4]:

Ֆոբիան կարող է լինել մասնակի և անվանվել սելեկտիվ կակազություն։ Օրինակ՝ լոգոֆոբիայով տառապողը ազատ խոսում է մոտ մարդու հետ, կակազում է քիչ ծանոթ մարդկանց հետ խոսելիս և կարող է ընդհանրապես վախենալ անծանոթի հետ խոսելուց։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոգոֆոբիայի հետևանքը հիմնականում լինում է սոցիոֆոբիան, սեփական անձի նկատմամբ անվստահությունը, ինքնագնահատականի անկումը, պատասխանատվությունից, հասարակական վայրերից խուսափելը, հեղինակավոր աշխատանքների մերժումը և կյանքի մակարդակի անկումը։ Աստիճանաբար նեղանում է շփման գոտին, սահմանափակվում է հարմարավետության գոտին[5]:

Ինչպես նաև մեծանում է տարատեսակ կախվածությունների, վատ սովորությունների (օրինակ՝ ալկոհոլիզմ, նարկոմանիա) առաջացման ռիսկը։

Հնարավոր պատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • վախ պատասխաատվությունից, շրջապատի ռեակցիայի հանդեպ անպատրաստություն, խրոնիկ հոգնածություն, մեղքի և ամոթի բարդույթ, ցածր ինքնագնահատական, շրջապատի մարդկանց բացասական վերաբերմունքի սպասում
  • հոգեբանական տրավմաներ, վախ, խրոնիկ հոգնածության ախտանիշ

Ֆիզիոլոգիական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]