Jump to content

Գլադիատորների գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլադիատորների գործ (ռուս.՝ Дело гладиаторов), Նիկիտա Խրուշչովի կառավարության շրջանի սեռական սկանդալ՝ խոշորագույնը ԽՍՀՄ պատմության ընթացքում[1]։

Կոնստանտին Կրիվոշեինի մերձմոսկովյան Վալենտինովկայի ամառանոցում ընդհատակյա պոռնկատուն էին կազմակերպել, ուր բարձրաստիճան պաշտոնյաների համար ներգրավում էին համալսարանի փիլիսոփայական, լեզվաբանական ֆակուլտետների և բալետի ու թատերական ուսումնարանների ուսանողուհիներին։ Պոռնկատունը գործել է տարիներ[2]։

Բացահայտվել է, երբ աղջիկներից մեկի մայրը անստորագիր նամակ է ուղարկել Խրուշչովին։

Գործի անվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում ներգրավվածները ստացել են «գլադիատոր» անվանումը հետևյալ՝ հավանաբար հորինված, միջադեպի պատճառով։ Ակադեմիկոս և մշակույթի նախարար Գեորգի Ալեքսանդրովին և նրա գործընկերներին հրավիրել են Մոսկվայի քաղաքային կոմիտեի բյուրոյի նիստի, որին մասնակցել է Նիկիտա Խրուշչովը։ Խրուշչովը երկար գոռգոռացել է մեղավորների վրա և հետո հարցրել Ալեքսանդր Եգոլինին, թե Ալեքսանդրովը երիտասարդ է և հասկանալի է, բայց դու այդ տարիքում ի՞նչ էիր անում։ Եգոլինը պատասխանել է․ թե ինքը միայն շոյել է, ինչը ռուսերեն հնչում է «գլադիլ» (ռուս.՝ гладил)։ Այստեղից էլ առաջացել է գլադիատորներ անվանումը[3]։

Ըստ մեկ այլ վարկածի՝ անունը կապվում է հին հռոմեական վաքխանալիաների հետ[1]։

Ներգրավվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գլադիատորների գործում» ներգրավված բոլոր անձինք ազատվել են գրաված պաշտոններից[1]։

Քաղաքական աստառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ ուսումնասիրությունների` «հարեմի» պատմությունը և նրա մասին տարածված ասեկոսեները հատուկ, քաղաքական նպատակներով էին հերյուրված՝ Գեորգի Մալենկովին հավատարիմ անձանց կառավարությունից հեռացնելու նպատակով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 ««Дело гладиаторов»: кто стоял за крупнейшим секс-скандалом в истории СССР». russian7.
  2. 2,0 2,1 «Дело гладиаторов». mediasole.ru. 26 июня 2019.
  3. 3,0 3,1 «"Разврат, пьянка, совращение девушек"». Журнал "Коммерсантъ Власть". 28.11.2005.