Գիրք (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիրք

«Գիրք», Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1990 թվականին Երևանում (մինչև 1990 թվականը՝ ՀԱԳ-ի բաժին)։

Հրատարակչության գլխավոր խմբագիրը ի պաշտոնե Ազգային գրադարանի տնօրենն է։

Լույս է տեսել կենսամատենագիտական ժողովներ, մասնավորապես՝ «Հիշարժան տարեթվեր»-ի ամենամյա հրատարակչություններ՝ նվիրված հայ գրողներին, նկարիչներին, գիտնականներին, կոմպոզիտորներին։

1988 թվականից լույս է տեսել «Հայ գրքի մատենագրությունը» (հատոր 1–5, 1967–2012 թվականներին), որն ամփոփում է տեղեկություններ ՀՀ-ում և արտերկրում տպագրված հայ գրքի մասին։

«Հայոց ցեղասպանության մատենագիտությունը» տպագրվել է հայերեն և ռուսերեն։ Ամեն տարի հրատարակվում են «Նոր գրքեր» տեղեկատուները, «Հայաստանի գրադարաններ» վիճակագրական ժողովը։

Հայ գրատպության 500-ամյակի առթիվ լույս է ընծայել «Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի» (2012 թվական) ալբոմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։