Գիրբադեն
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Մոլկիրշ[1] |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Կառուցված | 12-րդ դար[1] |
Château de Guirbaden Վիքիպահեստում |
Գիրբադեն (ֆր.՝ Guirbaden, գերմ.՝ Girbaden), միջնադարյան դղյակի ավերակներ Մոլլկիրխ (Mollkirch) գյուղի մոտ։ Համարվում էր Էլզասի ամենամեծ դղյակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դղյակը կառուցվել է XI դարում։ Հիմնադրվել է Հուգո III-ի կողմից 1027 թվականին Ալտոն աբբայությունը պաշտպանելու համար՝ Էռնստ II-ի օրոք։ Կայսր Ֆրիդրիխ II- ը 1219 թվականից 1226 թվականը ընդլայնել է դղյակը։
Հինգ դարերի ընթացքում դղյակը ենթարկվել է ավերածությունների և վերականգնումների։ Դղյակը նաև հրդեհվել է 1633 (վերանորոգվել է Ֆրեդերիխ Ռաֆսամհաուզենի կողմից 1647 թվականին)։ Հրդեհվել է նաև 1652 թվականին և ավերակների վերածվել է ֆրանսիացիների կողմից 1657 թվականին։
Վերջ ի վերջո դղյակն անցնում է Ռոգան ցեղին։ Վաճառվել է 1790 թվականին։ 1898 թվականից հանդիսանում է պատմական հուշարձան[2]։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդն ասում է, որ դղյակում ապրում էին տամպլիերները, որոնք վերադարձել էին խաչակրաց արշավանքներից։ Բնակություն հաստատելով դղյակում, նրանք այստեղ թաքցրել են մեծ գանձեր։
Տամպլիերները ենթարկվում են հալածանքների, և ստիպված էին չքանալ։ Նրանք վստահեցին ոմն Օդիլլին, որպեսզի նա պահի գանձը։ Նա չէր ուզում ամուսնանալ, և մահանում է դեռ երիտասարդ տարիքում հիվանդությունից։ Զգալով, որ իր վերջը մոտ է, նա զգուշությամբ խնդրեց ծառային պահել գաղտնիքը գանձի մասին, որը խորը թաքցված է դղյակի տակ։ Ծառան արեց այնպես, ինչպես իրեն հրամայել են, և երբ նա զգում էր, որ վաղ թե ուշ մահանալու է, փոխանցեց գանձի գտնվելու վայրը որդուն։ Որդին նույնն արեց իր որդու հետ, և գաղտնիքը փոխանցվեց սերնդից սերունդ։
Բայց գաղտնիքը բացահայտվել է, երբ սերունդներից մեկում երկվորյակներ էին ծնվել, որոնց համար նյութական շահն ավելի ուժեղ գտնվեց, քան գաղտնիքները։ Գիշերը նրանք որոշել էին փորել և գտնել գանձերը, սակայն փնտրտուքների ժամանակ նրանց վրա է ընկնում աղյուսի մի մեծ կտոր։ Այսպիսով երկվորյակները թաղվեցին ցանկալի գանձերի կողքին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ministry of Culture database entry for Château de Guirbaden (ֆր.)
- Ministry of Culture photos
- Description and history of the castle on Chateau.over-blog.net (ֆր.)
- Unofficial site Արխիվացված 2017-06-11 Wayback Machine
- Numerous photos (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիրբադեն» հոդվածին։ |
|