Jump to content

Գիտական շարժում (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական շարժում

«Գիտական շարժում», հայկական առաջին բնագիտական ամսագիրը։

Լույս է տեսել 1885–1887 թվականներին Կոստանդնուպոլսում։ Տնօրեն-խմբագրապետ՝ Նազարեթ Տաղավարյան։

Ծանոթացրել է բժշկության, կենդանաբանության, բուսաբանության, տնտեսագիտության, ֆիզիկայի, աշխարհագրության և գիտության այլ բնագավառների նվաճում­ներին, տպագրել է հանրահայտ գիտնականների կենսագրություններ։

Հրատարակել է Նազարեթ Տաղավարյանի «Բնական պատմութիւն» երկի 1-ին հատորի նյութերը և Վրթանես Փափազյանի «Գեղարուեստից ժողովին առաքեալները» գիտական վեպը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։