Գիտական աշխատությունների ժողովածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական աշխատությունների ժողովածու
Տեսակպարբերական
Հիմնադրվել է1996
ԳրասենյակԵրևան, Հայաստան

«Գիտական աշխատությունների ժողովածու», ԵՃՇՊՀ-ի գիտական եռամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1996 թվականից Երևանում։ Գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Թոքմաջյան, պատասխանատու խմբագիր՝ Յուրի Սաֆարյան։ Ժողովածուն ունի ճարտարապետության, Երկրի մասին գիտությունների, տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական, իրավաբանական և քաղաքական գիտությունների, տնտեսագիտության, արվեստագիտության և այլ բաժիններ։

Տպագրում է հայերեն, ռուսերեն և անգլերեն հոդվածներ (ամփոփումներով)։

Ժողովածուի բովանդակությունը համառոտ ներկայացվում է Ռուսաստանի գիտատեխնիկական առաջընթացի և տեղեկատվության ԳՀԻ «Շինարարություն և ճարտարապետություն» ռեֆերատիվ գիտատեխնիկական պարբերականում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։