Գիշերը դատավարությունից առաջ
Գիշերը դատավարությունից առաջ ռուս.՝ Ночь перед судом | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1884 |
Հրատարակվել է | փետրվարի 1 (13), 1886 |
Գիշերը դատավարությունից առաջ (ռուս.՝ Ночь перед судом), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը։ Առաջին անգամ տպագրվել է 1886 թվականի փետրվարի 1-ին «Բեկորներ» ամսագրի 5-րդ համարում` «Պատահար իմ բժշկա-շարլատանական պրակտիկայից» ենթավերնագրով[1]։ Պատմվածքը ընդգրկվել է «Անմեղ ելույթներ» ժողովածուի մեջ` «Դատապարտյալի պատմածը» խորագրով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացի Զայցևը գնում է շրջանային դատարան, որտեղ լսվելու է նրա գործը երկկնության մեղադրանքով։ Գիշերը կանգ առնելով կայարանում` Զայցևը հանդիպում է Զինոչկային, աղջնակ, որը գիշերում է հարևան սենյակում և տառապում էր փայտոջիլից։ Բժշկի անվան տակ, պարսկական փոշով անկողինը մշակելու պատրվակով Զայցևը մտնում է նրա սենյակ, որտեղ հանդիպում է Զինոչկայի ամուսնուն՝ պետական խորհրդական Ֆեոդորին (Ֆեդիա), որի հայտնվելը Զայցևի համար տհաճ անակնկալ էր։ Նրանց միջև խոսակցություն է սկսվում, և պարզվում է, որ Զինոչկան կրծքավանդակի շրջանում ուժգին ցավեր ունի։ Չնայած բժշկական հմտությունների գործնական բացակայությանը, Զայցևը ստիպված եղավ զննել նրան և հանպատրաստից դուրս գրել դեղատոմս, որպեսզի չբացահայտեր իր խաբեությունը։ Հաջորդ օրը դատարանում Զայցևը կրկին տեսավ Ֆեդորին` արդեն որպես իր գործով դատախազ։ Երկուսն էլ նյարդայնացան, և Զայցևը հասկացավ, որ իր վիճակը վատ է. «...Ըստ ցուցումների դատախազը որոշել է ինձ մեղադրել...»: Պատմությունն ընդհատվում է նիստի ընդմիջմամբ, և Զայցևի հետագա ճակատագիրը մնում է անհայտ։
Պիես
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքի հիման վրա Չեխովը գրել է համանուն պիեսը, որի սյուժեն գործնականում մնացել է անփոփոխ՝ բացառությամբ որոշ մանրամասների։ Զայցևի ոճրագործություններին ավելացել է կտակի կեղծումը և սպանության փորձը. ավելի մանրամասն նկարագրված է «Զինոչկայի» «բուժզննությունը». ամբողջությամբ բացակայում է հաջորդ օրվա առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությունը, երբ Զայցևը գումար է ստանում Ֆեոդորից, այնուհետև նրանք կրկին հանդիպում են դատարանում։ Շատ առումներով պիեսը համարվում է անավարտ` բառերի կրճատմամբ, «Վարագույր» բառի բացակայությամբ, որով սովորաբար Չեխովն ավարտում էր պիեսը։
1914 թվականին պիեսը դիտման համար ուղարկվել է դրամատիկ գրաքննության (ամենայն հավանականությամբ՝ Մարիա Չեխովայի կողմից), իսկ 1914 թվականի մարտի 24-ին թույլատրվել է դրա ցուցադրությունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «А.П. Чехов. Ночь перед судом. Рассказ подсудимого». dugward.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Ночь перед судом». chehov-lit.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.