Գինու ազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համերգ գինու ազգային տոնի կապակցությամբ, 2006

Գինու ազգային օր (մոլդ.՝ Ziua Naţională a Vinului), տոն Մոլդովայում՝ նվիրված գինուն ու գինեգործությանը։ Ավանդաբար կազմակերպվում է Քիշնևի Ազգային մեծ հավաքի հրապարակում, ինչպես նաև հանրապետական գինեգործարաններում հոկտեմբերի առաջին շաբաթվա հանգստյան օրերին, երբ ավարտվում է խաղողի բերքահավաքը։

Հիմնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինու ազգային օրը Մոլդովայում առաջին անգամ նշվել է 2002 թվականին հանրապետության կառավարության՝ ապրիլի 19-ի 1005-XV որոշումով։ Տոնը նախատեսված է եղել հանրապետական մակարդակով գինեգործական արտադրանքը խրախուսելու, այդ ոլորտի ավանդույթները ամրապնդելու, երկրի՝ որպես գինեգործության կենտրոնի համբավի տարածման, գինու օգտագործման մշակույթ դաստիարակելու և զբոսաշրջիկներին գրավելու համար։

2003 թվականի սեպտեմբերի 25-ին խորհրդարանն օրենք է ընդունել, որով հաստատել է օտարերկրյա քաղաքացիների համար վիզային արտոնյալ ռեժիմ՝ անվճար վիզա տրամադրելով 15-օրյա ժամկետով (7 օր տոնից առաջ, 7 օր տոնից հետո)։

Տոնի ընթացքում ներկայացվում են գինեգործության ասպարեզի ձեռքբերումները, ներկայացվում է Մոլդովայի գինեգործական տարբեր ընկերությունների արտադրանքը։ Սովորաբար ցուցահանդեսն ուղեկցվում է մրցակցային ծրագրով։

Օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ցանկանում են երկիր այցելել տոնի ժամանակ, տրամադրվում է անվճար վիզա, եթե այն անհրաժեշտ է[1]։

2005 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին տոնի շրջանակներում կազմակերպվել է գինեգործների թատերականացված ներկայացում, որի ընթացքում Քիշնևի գլխավոր փողոցով շքերթով անցել են երկրի շատ շրջանների գինեգործներ։ Կազմակերպվել են ժողովրդական խմբերի համերգներ, ժողովրդական ստեղծագործության իրերի տոնավաճառ, ելույթ է ունեցել «Zdob şi Zdub» խումբը։

2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինու ազգային տոնը նշվել է հոկտեմբերի 7-8-ին։ Հոկտեմբերի 7-ին կայացել է տոնակատարության հանդիսավոր բացումը, կազակերպվել են համերգներ և գինեգործների շքերթ։ Նույն օրը տարբեր մրցույթների հաղթողներին հանձնվել են մրցանակներ, կազմակերպվել են բաց և փակ համտեսներ։ Սրան զուգահեռ՝ էքսկուրսիաներ են կազմակերպվել «Գինու ուղով», որի շրջանակներում այցելություններ են կազմակերպվել Մոլդովայի տեսարժան վայրեր, գինու գործարաններ։ Հոկտեմբերի 8-ին կազմակերպվել է մի շարք մրցույթների հաղթողների պարգևատրում, միջոցառման հանդիսավոր փակումը և տոնական հրավառություն։

2017 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Գինու ազգային տոնը Մոլդովայում կազմակերպվել է հոկտեմբերի առաջին շաբաթվա վերջում։ Այս տարվա տոնը նշանավորվել է բնապահպանական պատասխանատվությամբ[2]։ Այդ պատճառով տոնակատարության հյուրերին կոչ են արել հարգալից վերաբերվել շրջակա միջավայրին և գինու չափաբաժնին, որը հարկավոր է օգտագործել գիտակցաբար և չափավոր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cetăţenii străini pot intra gratuit pe teritoriul Republicii Moldova - NOI.MD - Mai mult decît știri». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Newsmoldova (29-09-2017). «Каждый год в Молдове проводится Национальный День Вина. Национальный день вина в 2017 году будет экологически ответственным. »  » Newsmoldova.info». Newsmoldova.info (ռումիներեն). newsmoldova.info. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.