Գիլ Շվեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլ Շվեդ
Ծնվել է1968
ԾննդավայրԵրուսաղեմ, Իսրայել
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան և Hebrew University Secondary School?
Մասնագիտությունծրագրավորող, գործարար և գործարանատեր
Պարգևներ և
մրցանակներ

Գիլ Շվեդ (եբրայերեն՝ גיל שויד, 1968, Երուսաղեմ, Իսրայել[1][2][3][4]), իսրայելցի ինժեներ-ծրագրավորող, գյուտարար և գործարար[5]։ Check Point Software Technologies Ltd-ի (Իսրայելի խոշորագույն տեխնոլոգիական և կիբերանվտանգության ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը) համահիմնադիր և գլխավոր տնօրեն[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդը ծնվել է 1968 թվականին Երուսաղեմում։ Սկսել է ծրագրավորմամբ զբաղվել 13 տարեկանում, իսկ երկու տարի անց, երբ դեռ սովորում էր միջնակարգ դպրոցում, սկսել ինֆորմատիկա ուսումնասիրել Երուսաղեմի հրեական համալսարանում[7]։

Բանակում ծառայութան ժամանակ մտել է 8200 հետախուզական կորպուսի ստորաբաժանում[8]։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Շվեդը միացել է Իսրայելի Optrotech (ներկայումս՝ Orbotech) սթարթափ-ընկերությանը, որտեղ աշխատել է որպես ծրագրավորող։

1993 թվականին Շվեդն իր բանակային ընկեր Շլոմ Կրամերի և Մարիուս Նահթի հետ, որի հետ նա աշխատել է Optrotech-ում, հիմնադրել է Check Point[7]։

Նույն թվականին Շվեդը ստեղծել և արտոնագրել է Stateful Packet Inspection[9], որը հիմք է ծառայել հայտնի FireWall-1-ի առաջին տարբերակի համար, որը թողարկվել է 1994 թվականին[10]։ Stateful Inspection-ը մինչ օրս լայնորեն օգտագործվում է ցանցային բրանդմաուերներում[11]։

Շվեդը Check Point-ի գլխավոր տնօրենն ու տնօրենն է։ Ավելի վաղ նա զբաղեցրել Է Check Point-ի նախագահի և վարչության նախագահի պաշտոնը[12]։ 2018 թվականի դրությամբ Շվեդը Checkpoint-ի առաջատար բաժնետերն էր, որին պատկանել է ընկերության բաժնետոմսերի 19,1 %-ը՝ 3,4 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ։ Check Point-ում մեծությամբ երկրորդ բաժնետերը հանդիսանում է Ամերիկյան Massachusetts Financial Services Company ներդրումային ընկերությունը, որի բաժնետոմսերի 7,7 %-ը տվյալ պահին գնահատվում է 1,3 մլրդ դոլար[13]։

Շվեդը և Check Point-ը ընդգծում են կիբեռանվտանգության «հինգերորդ սերունդը»՝ լուծելով այն հիմնական խնդիրները, որոնք ծառացած են այնպիսի խոցելիության հետևում, ինչպիսիք են 2017 թվականի WannaCry-ի և NotPetya-ի անվտանգության խախտումները[2][14]։ Նա հայտարարել է, որ կորպորատիվ ձեռնարկությունները «երկու սերունդ հետ են մնում» անվտանգության իրենց հայացքներով և նկարագրում է ճյուղը որպես «ճկվածքի կետ»[3][4]։

Ներկայումս նա Թել Ավիվի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ և Թել Ավիվի համալսարանի հոգաբարձուների երիտասարդական խորհրդի նախագահ է։ Նա նաև «Եղոլոտ» ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ է, որը հիմնադրել է Ռաշի հիմնադրամը։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Շվեդը հայտնվել է «Forbes» ամսագրի շապիկին։

Նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների իր անհատական ձեռքբերումների և ճյուղում ներդրումների համար, այդ թվում՝ 2005 թվականի հունիսին Տեխնիոնի պատվավոր դոկտորի կոչման[15]։

World Economic Forum 's Global Leader for Tomorrow-ը նույնպես ճանաչել է նրան որպես աշխարհի 100 լավագույն երիտասարդ առաջնորդներից մեկը՝ շնորհիվ պետական գործերին իր նվիրվածության և անմիջական մասնագիտական շահերի շրջանակներից դուրս գտնվող ոլորտներում առաջնորդության։ Բացի այդ, Շվեդը արժանացել է Ձեռքբերումների ակադեմիայի «Ոսկե ափսե» մրցանակին՝ բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում նորարարական ներդրման համար[16]։

Շվեդը ստացել է Check Point Software Technologies անունով «Իսրայելա-ամերիկյան առևտրի պալատ»-ի մրցանակը՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատիրական ունակություններ և գերազանցություն ցուցադրող ընկերությունների համար։

2010 թվականին Ernst & Young-ը Շվեդին ճանաչել է Իսրայելում տարվա ձեռնարկատեր[17]։

Globes-ը 2004 թվականին Շվեդին անվանել է իր «Տարվա մարդը»[8]։ 2017 թվականի սեպտեմբերին Շվեդը TheMarker Magazine-ի ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը[18]։

2018 թվականին Շվեդը դարձել է տեխնոլոգիաների բնագավառում պատմության մեջ առաջին Իսրայելի մրցանակի դափնեկիրը[16][19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arkin Dan (2018-01-30)։ «"It's imperative to develop innovative, sixth-generation defenses": Check Point Founder and CEO Gil Shwed said at the opening plenary of Cybertech Tel Aviv 2018 that "fifth-generation cyber-attacks excel in identification theft, as well as in targeting cloud services and mobile systems"»։ Israel Defense 
  2. 2,0 2,1 Murphy Ian (2018-01-25)։ «Check Point warns of mega attacks»։ Enterprise Times 
  3. 3,0 3,1 Harding Scharon (2018-02-09)։ «Check Point CEO: Enterprises 'two generations behind' in cybersecurity: The average enterprise hasn't made it past app security, Gil Shwed tells conference»։ ChannelNomics (չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Panettieri Joe (2018-02-07)։ «Check Point Software CEO Gil Shwed Addresses Fifth Generation Cyber Attacks»։ MSSP Alert 
  5. «March 2003»։ Pard.technion.ac.il։ 2011-03-27։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-26-ին։ Վերցված է 2011-08-21 
  6. «Рост компаний кибербезопасности»։ finam (русский)։ Finam։ 2020-05-20։ Վերցված է 2020-05-20 
  7. 7,0 7,1 7,2 «A Fortune In Firewalls»։ Forbes։ 2002-03-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է 2022-01-24 
  8. 8,0 8,1 Dover Shiri։ «"Globes" names Gil Shwed "Person of the Year"»։ Globes։ Globes։ Վերցված է 2016-11-03 
  9. Paul Fisher SC Magazine interviews Gil Shwed, co-founder of Check Point. — SC Magazine UK, 2009.
  10. Cultural mythology and global leadership.
  11. «What is stateful inspection?»։ Searchnetworking.techtarget.com։ 2011-08-17։ Վերցված է 2011-08-21 
  12. «Bloomberg Executive Profile» 
  13. «Check Point to give Shwed options worth $144m» 
  14. Arkin Dan (2018-01-30)։ «"It's imperative to develop innovative, sixth-generation defenses": Check Point Founder and CEO Gil Shwed said at the opening plenary of Cybertech Tel Aviv 2018 that "fifth-generation cyber-attacks excel in identification theft, as well as in targeting cloud services and mobile systems"»։ Israel Defense 
  15. «March 2003»։ Pard.technion.ac.il։ 2011-03-27։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-26-ին։ Վերցված է 2011-08-21 
  16. 16,0 16,1 Yefet Nati (2018-03-04)։ «Gil Shwed wins first-ever Israel Prize in high-tech»։ Globes 
  17. «The Israeli Entrepreneur of the Year award»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին 
  18. Vidal Elihay (2017-09-18)։ «High-tech Execs Dominate List of 100 Most Influential People in Israeli Economy»։ Haaretz (անգլերեն)։ Վերցված է 2017-10-05 
  19. «Cybersecurity Pioneer Gil Shwed to Receive First Israel Prize in Technology: Founder and CEO of Check Point Software Technologies has been awarded the first Israel Prize in the newly formed technology category»։ Haaretz։ 2018-03-05 
  20. Orbach Meir (2018-04-03)։ «Check Point Founder Gil Shwed First Israel Award Laureate in the Field of Technology and Innovation»։ CTech / Calcalist 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]