Գիլոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիլոֆոբիա

Գիլոֆոբիա՝ հոգեկան խանգարում, որն առաջանում է ծառերի և անտառի հանդեպ իռացիոնալ վախից[1]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիլոֆոբիա» բառը առաջացել է հունարեն «ὕλη» (ծառ, անտառ) և «φόβος» (վախ) բառերից[2][3]։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոբիաների մեծ մասն առաջանում են մանկության հիշողություններից կամ պատահարներից և գիլոֆոբիան բացառություն չէ։ Որպես կանոն գիլոֆոբիան առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր անտառում հարձակման են ենթարկվել կամ ծանր վիրավորվել են փայտե գործիքով[4]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլոֆոբիան բուժվում է թերապիայով, որը ստիպում է վերադառնալ դեպքի վայր և կատարվածին նայել հասուն մարդու կարգավիճակից։ Եթե տեղի ունեցած պատահարը մոռացվել է, ապա կիրառվում է հիպնոս կամ հանգստացնող դեղամիջոցներ։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր հնարքներ» հեռուստասերիալում (BBC ալիք) Ջերի Ստենդինգ անունով հերոսը խոստովանում է, որ տառապում է գիլոֆոբիայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John G. Roberston, An Excess of Phobias and Manias: A Compilation of Anxieties, Obsessions, and Compulsions That Push Many Over the Edge of Sanity, Senior Scribe Publications (January 2003), p. 103.
  2. Hylo, Latin-Greek Cross references, Robertson’s Words for a Modern Age, Senior Scribe Publications, 2003, retrieved 07-11-2009
  3. Phobo-, Latin-Greek Cross references, Robertson’s Words for a Modern Age, Senior Scribe Publications, 2003, retrieved 07-11-2009
  4. Anxiety, Fears and Phobias, from the Nemours Foundation