Jump to content

Խարիս Գիաննոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գիաննոպուլոս Խարիսից)
Խարիս Գիաննոպուլոս
հուն․՝ Χάρης Γιαννόπουλος
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1989(1989-07-13)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրՎերիա
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ

Խարալամպոս «Խարիս» Գիաննոպուլոս (Greek: Χαράλαμπος "Χάρης" Γιαννόπουλος, հուլիսի 13, 1989(1989-07-13)[1][2], Վերիա), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը խաղում է Հունաստանի Բասկետբոլի լիգայի և Բասկետբոլի Չեմպիոնների լիգայի անդամ «ԱԷԿ Աթենքի» կազմում։ Նա 2.01մ (6 ft 7 in)[3] հասակով տարբեր դիրքերից հաջողությամբ խաղացող է։

Մասնագիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիաննոպուլոսն իր կարիերան սկսել է հունական լիգայի «ՊԱՕԿ Տեսսալոնիկի» ակումբում՝ 2005–06 մրցաշրջանում[4]։ 2008 թվականին միացել է «Օլիմպիակոս Պիրեոս» հունական ակումբին։ 2009-2011 թվականների 2 մրցաշրջանում խաղացել է «Պանանիոս» ակումբում։ 2011-12 մրցաշրջանում միացել է «Պերիստերի» ակումբին, որից հետո 2012–13 մրցաշրջանում խաղացել է «Պանաթինաիկոս» ակումբում։

2013 թվականին պայմանագիր է կնքել Իսպանիայի ACB լիգայի Մանրեսա ԲԱ-ի հետ[5]։ 2015 թվականին Գիաննոպուլոսը վերադարձել է Հունաստան և պայմանագիր կնքել «Ռեթմնո Քրեթան Քինգս»-ի հետ[6]։ 2017 թվականի հուլիսի 10-ին վերականգնել է իր պայմանագիրը Քրեթան թիմի հետ մինչև 2020 թվականը և դարձել թիմի ավագ։

2018 թվականին նա պայմանագիր է կնքել Հունաստանի բասկետբոլի լիգայի «ԱԵԿ» ակումբի հետ[7]։

Կարիերա ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի պատանիների ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի պատանիների ազգային հավաքականների հետ Գիաննոպուլոսը խաղացել է 2005 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում և 2006 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։ Նվաճել է արծաթե մեդալ 2007 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։Նաև խաղացել է 2008 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, իսկ 2009 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ ։

Հունաստանի ավագների ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիաննոպուլոսը 2017 թվականին դարձել է Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ[8]։ Խաղացել է ՖԻԲԱ-ի 2019 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FIBA database
  2. 2,0 2,1 ACB.com
  3. Eurobasket.com Haralampos Giannopoulos Height: 201 cm/6'7".
  4. Euroleague.net Career Notes.
  5. http://www.a1basket.gr/2013/09/charis-giannopoulos-signs-with-basquet-manresa-spain.html
  6. http://www.a1basket.gr/2015/08/rethymno-cretan-kings-signed-charis-giannopoulos.html
  7. «EUROBASKET NEWS». www.eurobasket.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  8. «Η "πρώτη" της Εθνικής σε φωτογραφίες (el)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  9. Greece announce preliminary player list for games against Great Britain and Israel.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]