Գերոնտոֆիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերոնտոֆիլիա (հին հունարեն՝ γέρων, ուղղ․ հ․, եզ․ թ․ γέροντος - ծեր, ծերունի և հին հունարեն՝ φιλία - սեր, ընկերություն), սեռական ցանկության խանգարում, որը բնութագրվում է տարեցների նկատմամբ հիվանդագին սեռական հակվածությամբ։ Գերոնտոֆիլիային բնորոշ է տարիքային մեծ տարբերությունը պարտնյորների միջև, քանի որ հակառակ դեպքում դա կարող է ներառել տարեց մարդկանց սեռականության ցանկացած դրսևորում[1]։ Գերոնտոֆիլիայի հաստատման համար անհրաժեշտ տարիքի շրջանակը որոշված չէ[2]։ Մագնուս Հիրշֆելդի կարծիքով այդ շրջանակը պետք է կազմի մոտ հիսուն տարեկան։ Գերոնտոֆիլիան պատկանում է պարաֆիլիաներին, սակայն ՀՄԴ-10-ում և ԴՎՁ-5-ում չի հիշատակվում[3]։ Շեղման հաճախականությունը և տարածումը անհայտ են[3]։ Գերոնտոֆիլիայի պատճառնեռ կարող են լինել․ ծնողների նման օբյեկտի վրա լիբիդոյի ֆիքսում, ինչ-ինչ պատճառներով չբավարարվածություն երիտասարդների հետ սեռական հարաբերություններից, երիտասարդ պարտնյորի ինֆանտիլիզմ, սեռական կոմպլեքսներ՝ ուղեկցված իրենց տարիքի մարդկանց հանդեպ վախով, սադոմազոխիստական հակումներ, մանուկ հասակում տարեցների կողմից «գայթակղեցում»[4][5]։

Գերոնտոֆիլիայի տարատեսակ է գրաոֆիլիան (հին հունարեն՝ γραῦς, γρᾱός - պառավ)՝ տարեց կանանց նկատմամբ ընտրողական սեռական ցանկությունը[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anike Bäslack Ursachen, die keinen pflegespezifischen Zusammenhang aufweisen // Sexuelle Gewalt in der Pflege. Eine Literaturuntersuchung zu Erfahrungen sexueller und sexualisierter Gewalt von Patientinnen/bewohnerinnen sowie Pflegerinnen in Krankenhäusern und Seniorinnenheimen. — München: GRIN Verlag, 2007. — P. 34 f. — ISBN 978-3-638-74216-0
  2. Brigitte Vetter Gerontophilie // Sexualität: Störungen, Abweichungen, Transsexualität. — Stuttgart: Schattauer. — P. 245. — ISBN 978-3-7945-2463-1
  3. 3,0 3,1 Janssen, D.F. Gerontophilia: A Forensic Archaism // Sexual Offender Treatment. — 2014. — Vol. 9, no. 1. — ISSN 1862-2941.
  4. Дерягин Г.Б. Геронтофилия и граофилия // Криминальная сексология. — М.: Московский университет МВД России. Издательство «Щит-М», 2008. — С. 422. — 552 с. — ISBN 978-5-93004-274-0
  5. Нарушения психосексуальных ориентаций по возрасту человека // Частная сексопатология / Под. ред. Г. С. Васильченко. — М.: Медицина, 1983. — Т. 2. — С. 94. — 352 с.
  6. В.М. Блейхер, И.В. Крук. (1995). «Граофилия». Толковый словарь психиатрических терминов. Национальная энциклопедическая служба. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.