Սեռական խանգարումների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեքսուալ խանգարումներ են համարվում սեքսուալ պահվածքի այն ձևերը, որոնք չեն համապատասխանում տվյալ հասարակության սեքսուալ նորմերին։ Քանի որ, սեքսուալ նորմերի մասին պատկերացումները բազմաթիվ են (ամեն հասարակություն, տարբեր ժամանակաշրջաններում կան իրենց սեքսուալ նորմերը), տվյալ պահվածքի բոլոր տեսակները, որը համարվում է խանգրաված՝ անհնար է։

Սեքսուալ խանգարումների հանդեպ վերաբերմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաբերմունքը այս կամ այն սեքսուալ վարքագծի տեսակին, շատ պրոբլեմատիկ է[1] և կարող է տարբերվել մարդկային պատմության տարբեր ժամանակաշրջաններում ու մշակույթներում[2][3]։ Պետք է նաև տարբերել պարաֆիլային խանգարումները և անսովոր սեքսուալ նախապատվությունները, որը բժշկական տեսանկյունից անառողջ երևույթ չի համարվում, սակայն կարող է չընդունվել հասարակության կողմից։

Սեքսուալ նախապատվությունների խանգարումների խմբավորումը ըստ ՀՄԴ-10-ի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարաֆիլյաների հիմնական խմբերը նկարագրվում են Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-10) ախտորոշումների F65 խմբում։ ՀՄԴ-10-ը դասակարգում է սեքսուալ նախապատվությունների խանգարումները, հետևյալ կերպ[4].

F65 , սեքսուալ նախապատվությունների խանգարումները, ներառյալ պարաֆիլյաները

  • F65.0: ֆետիշիզմ, սեռական հակման օբյեկտը համարվում են մարմնի մասերը, հագուստ կամ այլ ինչ-որ առարկա, որը համարվում է տվյալ մարդու սեքսուալ զուգընկեր։
  • F65.1: ֆետշիկան տրանսվեստիզմ, սեռական բավարարումը կատարվում է հակառակ սեռի հագուստը կրելով։
  • F65.2: էքսգիբիցիոնիզմ, սեռական բավարարումը կատարվում է տարբեր մարդկանց սեփական մերկ մարմնի ցուցադրումը (հիմնականում հետույքը և կոպուլատիվ օրգանները)՝ ոչ սեռական կոնտեքստում։
  • F65.3: վուայերիզմ, հակում՝ հետևելու սեռական հարաբերություններին, մերկ կամ կիսամերկ օբյեկտներին։
  • F65.4: պեդոֆիլիա, սեռական հակում դեպի սեռահասուն երեխաները։
  • F65.5: սադոմազոխիզմ, ցանկություն կատարել գործողություն, որը կպատճառի ցավ, կհամարվի ստորացնող, ցույց տալով մարդու ենթարկվող դիրքը, ում ուղղված են դրանք կամ համարվում է այդ ամենի օբյեկտը։
  • F65.6: սեքսուալ նախապատվությունների խանգարումների բազմազանություն, մի քանի պարաֆիլյաների միավորում, բայց դրանցից ոչ մեկը չի կարելի անվանել հիմնական։ Հիմնականում ֆետիշիզմ, տրանսվեստիզմ և սադոմազոխիզմ միավորումն է։
  • F65.8: այլ սեքսուալ նախապատվությունների խանգարումներ, մնացած սեքսուալ նախապատվությունների և սեռական վարքագծի խանգարումները, այդ թվում ֆրոտերիզմը, նեկրոֆիլիան, զոոֆիլիան, աուտոասֆիքսիոֆիլիան, հեռախոսային խուլիգանությունը՝ սեռական ցանկությունները բավարարելու նպատակով։
  • F65.9: ոչ ճշգրիտ սեքսուալ նախապատվությունների խանգարումներ, սեռական վարքագծի խանգարումներ, որոնք դեռ չեն ստացել դասակարգում։

Սեքսուալ նախապատվությունների խանգարումների դասակարգումը ըստ Դերյագինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակեղենի ֆետիշիզմ
Կոշկեղենի ֆետիշիզմ

Գենադի Դերյագինը իր «Քրեական սեքսոլոգիա» գրքում սեռական խանգարումները դասակարգում է հետևյալ կերպ.

  • սեքսուալ զոոֆիլիա, սեռական ցանկությունների բավարարում՝ կենդանիների միջոցով
    • կենդանիների սեռական օրգանների մաստրուբացիա և ֆելյացիա
    • սեռական հարաբերություններ տղամարդիկ էգ կենդանիների հետ, իսկ կանայք՝ որձերի
    • կենդանու լեզվով փոխհարաբերություն մարդու սեռական օրգանների հետ
  • սեքսուալ ֆետիշիզմ, անշունչ առարկան, որը կապված է սեքսուալ գրգռվածության հետ՝ պաշտամունքի օբյեկտ դարձնելը
    • սպիտակեղենի ֆետիշիզմ, սեքսուալ գրգռվածությունը և բավարարումը կապված են հագուստի հետ (հիմնականում ներքնազգեստը և կոշիկները)
      • ֆետշիկան տրանսվեստիզմ, ֆետիշը կապված է հակառակ սեռի հագուստը կրելու հետ
      • ցիսվետիզմ, ֆետիշի դերում իր սեռի հագուստն է, բայց որոնք տիպիկ են այլ տարիքի և սոցիալական դասի հետ
      • հոմեսվեստիզմ, ֆետիշի դերում այդ սեռի հագուստն է, որը համարվում է սեռական ցանկությունների օբյեկտ
    • սեքսուալ գրգռում և բավարարում՝ կապված զուգընկերոջ կոնկրետ ֆիզիկական հատկանիշի հետ
    • սեքսուալ գրգռում և բավարարում, կապված այլ առարկաների հետ
    • էքստրեմենտոֆիլիա, ֆետիշի դերը խաղում է մարդկային (մեզը, կղկանքը, փսլինքները, թուքը, դաշտանային արտաթորումները)
      • ուրոլագնիա, սեռական գրգռումը ուժեղացվում է սեռական ակտի ժամանակ միզելուց
      • ուրոֆագիա, սեռական բավարարումը կատարվում է մեզը խմելուց
      • կոպրոֆիլիա, սեռական գրռումը կատարվում է կղկղելուց և կղկանքի հոտից
      • կոպրոֆագիա, սեռական բավարարումը կատարվում է կղկղանքը ուտելուց
  • սեքսուալ գրգռում և բավարարումներ կապված մահվան հետ
    • նեկրոֆիլիա, սեռական հակում դեպի դիակները և դրանց հետ սեռական հարաբերություններ ունենալը
    • սեքսուալ սպանություն, կատարվում է սեռական ակտի ժամանակ՝ մահացող զոհի հետ սեռական ակտի կատարում՝ սեքսուալ կանիբալիզմ
    • սեռական հակում դեպի քնած և անգիտակից վիճակում (օրինակ կլինիկական մահում) գտնվող օբյեկտները
  • էքսգիբիցիոնիզմ, հակում անծանոթ մարդկանց, հաճախ հասարակական վայրերում սեփական սեռական օրգանների ցուցադրմանը
  • սադոմազոխիզմ, սեռական բավարարվածությանը հասնելը, կապված է ֆիզիկական և հոգեկան տանջանքների հետ (իրեն կամ զուգընկերոջը)
    • ֆլագելյացիա, սեռական գրգռում, կապված ինքն իրեն կամ զուգընկերոջը ծեծելուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Половая перверсия (извращение) Արխիվացված 2015-09-27 Wayback Machine, Оксфордский толковый словарь по психологии / Под ред. А.Ребера, 2002
  2. Извращение половое Արխիվացված 2015-09-27 Wayback Machine // Оксфордский толковый словарь общей медицины, 2002
  3. Свенцицкий А. Л.Половое извращение // Краткий психологический словарь, Издательство «Проспект», 2015
  4. «ICD-10. Version 2007». World Health Organisation; German Institute of Medical Documentation and Information. 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 31 мая 2008-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]