Գերմանական շուկա (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական շուկա
Տեսակտեսարժան վայր, marketplace? և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Քանդվել է1977
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Գերմանական շուկա (ռուս.՝ Немецкий рынок), նախկին շուկա Մոսկվայում, Գերմանական գյուղարվարձանում։ Այն տեղակայված է ներկայիս Ֆրիդրիխ Էնգելսի, Լադոժսկայա փողոցների և Վոլխովսկի նրբանցքի միջև։ Մինչև 20-րդ դարի կեսերը, շարունակում էր գործել պատմական վայրում, որից հետո տեղափոխվում է Բաումանյան փողոց և կոչվում Բաումանյան (Բասմանյան) շուկա[2]։ Մասնակիորեն պահպանված Գերմանական շուկայի պատմական շինությունը ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան կազմավորվել է Գերմանական գյուղարվարձանում[4]։ 1792 թվականին քաղաքային իշխանությունների կողմից հատակագծվում է շուկայի տարածքը, Ֆրիդրիխ Էնգելսի (նախկինում՝ Իրինյան փողոց), Լադոժսկի փողոցների և Վոլխովյան նրբանցքի (նախկին Իրինյան պողոտա) միջև ընկած եռանկյունում։ 1812 թվականի հրդեհի ժամանակ շուկան ամբողջովին ավերվում է, բայց շուտով սկսվում է նրա վերակառուցումը։ Այստեղ բնակվում էին մոսկովյան առևտրականները և ազնվականները[3]։

Գերմանական շուկան 1851 թվականի հատակագծում

Եզրերի տները և ներքին առևտրական տարածքը շուկային եռանկյունու տեսք էին տալիս։ Առևտրական օբյեկտները տեղակայված էին շուկայի հարակից փողոցներում։ 19-րդ դարի վերջին Գերմանական շուկայում կարելի էր գնել խոտ, վառելափայտ, կաթ, կաթնաշոռ, հաց, երշիկ և բանջարեղեն։ Գարնանը շուկայոմ վաճառվում էր գերմանացիների կողմից սիրված ձնեբեկը։ Մոսկվացիների հիշողությունների համաձայն կաթը Գերմանական շուկայում վաճառվում էր Ճենապակե շշերով, որոնց վրա ֆիրմայի անվանումը նշված էր ոսկե կամ կոբալտե տառերով[4]։

Գերմանական շուկայում տեղակայված էին կրպակներ, պանդոկներ, իջևանատներ, գործում էր գերմանական ժողովրդական տունը։ Գերմանական շուկայի շինություններն առանձնանում են իրենց յուրահատուկ ձևավորմամբ։ Շատ կրպակների և խանութների պատուհանները ունեին մեծ ծածկոցափեղկեր, իսկ պատերը երեսապատված էին գերմանական սպիտակ կերամիկական սալիկներով[4]։

Պահպանված շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական շուկայի համալիրը համարվում է 19-րդ դարի առևտրական շինություններին բնորոշ օրինակ։ Շենքերը ունեն դասական ոճի լակոնիկ գեղազարդումներ[5]։

Գերմանական շուկայի պահպանված ամենահին շինությունը համարվում է Յակովլևների բնակելի տունը իր կրպակներով, որը կառուցվել է 1825 թվականին (Ֆրիդրիխ Էնգելսի փողոց, տուն 23, շարք 1)։ 1914 թվականին նրան կից կառուցվեց բնակելի կողաշենք։ Տունը երկհարկանի է և ունի կամարաձև մուտք դեպի բակ[3]։

Կալինինի բնակելի տունը իր կրպակներով կառուցվել է 1900-ական թվականներին, 19-րդ դարի շինության հիմքի վրա (Ֆրիդրիխ Էնգելսի փողոց տուն 6, 1-ին շարք )։ Քարե շենքը ունի երկու հարկ և նկուղ։ Առաջին հարկը երեսապատված է կերամիկական սալիկներով, երկրորդ հարկը սվաղված է և ձևավորված էկլեկտիկայի ոգով[3]։

Առևտրական կրպակների շինությունը (Ֆրիդրիխ Էնգելսի փողոց տուն 25, 3-րդ շարք) կառուցվել է 1863 թվականին։ Տունը սկզբում մեկ հարկանի էր, ուներ մեծ կամարաձև պատուհաններ և կամարային անցում։ Ճակատային մասը զարդարված է ուշ դասականության ոճով։ Հետագայում ցուցափեղկերի մի մասը փակվեցին, անցումային կամարի փոխարեն կառուցվեց մուտք, իսկ 20-րդ դարում տունը բաժանվեց երկու հարկի[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приказ Департамента культурного наследия города Москвы № 1043 от 07.12.2018
  2. Немецкий рынок // Московский журнал. № 1-6. 2003
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Немецкий рынок XIX—XX веков стал памятником архитектуры // Москва 24. 4 апреля 2018
  4. 4,0 4,1 4,2 Моя маленькая Москва : знаменитые немцы в российской столице : путеводитель / авт.-сост. Н. Б. Леонова. — Москва : МСНК-пресс, 2014. — С. 80. — ISBN 978-5-98355-109-1
  5. На стрелке Немецкого рынка: купеческие малоэтажки получили охранный статус Արխիվացված 2018-07-10 Wayback Machine // mos.ru. 4 апреля 2018