Գետինաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գենիտաքսից պատրաստված էլեկտրոնային սալիկ

Գետինաքս, շերտավոր պլաստիկ նյութ։ Ստանում են ռեզոլային խեժով ծծեցված թղթի դարսը 150-160 °C-ում մամլելով։ Երբեմն երեսպատում են պղնձի էլեկտրոլիտային փայլաթիթեղով, ապակյա, բամբակյա կամ ասբեստե գործվածքով, ամրանավորում մետաղական ցանցով։ Կիրառվում է որպես էլեկտրամեկուսիչ կոնստրուկցիոն նյութ, մեքենաշինության մեջ՝ ատամնանիվներ, գլանիկներ, խողովակներ, մեջդիրներ պատրաստելու համար, ինչպես նաև կահույքի արտադրության մեջ։ Պղնձի 0,05 մմ հաստությամբ փայլաթիթեղով երեսպատված գետինաքսը օգտագործվում է ռադիոտեխնիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 23 CC-BY-SA-icon-80x15.png