Գեոկոսմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գեոկոսմոս» ՓԲԸ, Հայաստանի կառավարության որոշման համաձայն պաշտպանության նախարարության կողմից ստղեծվող կազմակերպություն, որն իրականացնելու է տիեզերական հետախուզման գործառույթներ[1]։ Լրատվամիջոցներում առավելապես լուսաբանվում է Տիեզերական հետախուզման ծառայություն անվանման տակ[2]։

Հիմնադրվել է Հայաստանի կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի 1478-Ա որոշման համաձայն[1]։ Կառավարության կողմից ծառայության կազմավորման համար հատկացվել է 600 հազար դոլար[1]։

Նախատեսված է, որ ծառայությունը իրականացնելու է Հայաստանի և հարևան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման համար (տիեզերալուսանկարների օգտագործմամբ) պայմանների ապահովումը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Գեոկոսմոս» ՓԲԸ հիմնադրելու մասին
  2. ԱՄՆ-ն Հայաստանին ու Ղազախստանին ռազմական համագործակցություն է առաջարկում
  3. ««Գեոկոսմոս»-ը Հայաստանում կապահովի սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման պայմաններ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.