Գեշմարդ ամիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեշմարդ ամիրա, XIII-XIV դարերի հայ իշխան։ Զաքարյան տիրապետության օրոք «ամիրա» կոչումը տալիս են իշխաններին ու քաղաքագլուխներին։

Գեշմարդ ամիրայի մասին հայտնի է, որ 1288 թվականին նա և իր ձեռնավոր Հավիկը, Օշականի ու Մրանա այգիներից իրենց օգտին սահմանված ձեռնավորի հարկը թողել են Սուրբ Կարապետին` Հովհաննավանքին։

ես` Գէշ մարդս էյի ամիրայ եւ Հաւիկս ձեռնաւոր` թողաք զՍ/ուր/բ Կարապետին այգեացն զյՕշականու, զՄիրինու զձեռնաւորին զյարկն` զինչ որ կայր[1]

Ըստ Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու պատին թողած արձանագրության՝ Գեշմարդը իր երկու կուղպակներն է նվիրել Երևանի սրբատեղիներին՝ իրենց ներքնատներովն ու խղիրովը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պետրոսյանց, Տիգրան. «Հարկային հարաբերությունները Այրարատի կողմնակալություն-փոխարքայությունում». kargavorum.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  2. Ղաֆադարյան, Կարո (1975). Երևան․ միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները. Երևան. էջ 112.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)